Հանրահավաքի մասնակիցների երթուղին դեպի ԿԸՀ
Մեկնարկել է «Նոր Հայաստան» ճակատի կազմակերպած հանրահավաքի երթը:
Ինչպես ներկայացրեցին կազմակերպիչները, մասնակիցները կգնան Թումանյան փողոց, Մաշտոցի պողոտա, Ֆրանսիայի հրապարակ, Բաղրամյան պողոտա, Մոսկովյան փողոց, Մաշտոցի պողոտա, Կորյունի փողոց և կհավաքվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ:
Մեծ թվով ոստիկանների հսկողությամբ ցուցարարներն այս պահին քայլում են Թումանյան փողոցով դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք:
Երթը գլխավորում են Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը եւ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: