«Մեզ չի հաջողվում մոբիլիզանալ, բայց մենք պայքարելու ենք». Ժիրայր Սեֆիլյան
«Մեզ՝ հայերիս, չի հաջողվում մոբիլիզանալ, սակայն այս քանակով էլ, եթե համառություն դրսևորենք, լուծումը գտնելու ենք և ոչ ոք թող չկասկածի»,- Ազատության հրապարակում հայտարարեց «Նոր Հայաստան» միավորման անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նա հայտարարեց, որ պայքարը չի կանգնելու, և իրենք կհասնեն իրենց նպատակին:
«Գուցե մենք որպես կազմակերպիչներ ունենք թերություններ, սխալներ, դրա համար մեր պատկերացրած մոբիլիզացիան տեղի չի ունենում, մենք կուղղենք դրանք, բայց թող ոչ մեկ չկասկածի, որ մենք մեր ուղղուց հետ ենք կանգնելու: Ոչ, մենք ելքը գտնելու ենք»,- հայտարարեց նա:
Սեֆիլյանը հանրահավաքի մասնակիցներին հայտնեց, որ երթով շարժվելու են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ, նրա խոսքով, տեղի կունենա Սահմանադրական հանրաքվեի գլխավոր կեղծիքը` նկարչությունը: Սեֆիլյանն ասաց, թե կատարված խախտումներն իր համար զարմանալի չէին: