Ամբողջ Սյունիքն է դեմ եղել, որ նա այցելի, չի լսե՞լ, որ Սյունիքը դեմ է. Տեր Պարգև. Tert.am
Սիսիանի եկեղեցու քահանա Տեր Պարգևը, ով այսօր հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանի ձեռքը սեղմել և նրան դուրս էր հրավիրել եկեղեցուց, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ նրանից, որ եկեղեցի են գնացել Փաշինյանի կողմնակիցները և փորձել են իրեն դուրս հրավիրել եկեղեցուց, քահանան տեղյակ չէ՝ արդյոք խուզարկել են իր տունը:
Նա նշեց, որ հուղարկավորության է մասնակցել, նոր է վերջացել և հիմա գնում է եկեղեցի: «Ինձ հետ ոչինչ չի պատահել, հուղարկավորության էի, հիմա գնում եմ եկեղեցի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է իր կողմից Փաշինյանի ձեռքը չսեղմելուն և դուրս հրավիրելուն, նա ասաց, որ դա անձնական խնդիր է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: