«Պետք է անվավեր ճանաչել քվեարկության արդյունքները». Անդրիաս Ղուկասյան
«Հանրապետականը հերթական անգամ կեղծեց ընտրությունները, բռնացավ ժողովրդի կամքի ազատ արտահայտման նկատմամբ: Մեր պահանջն է, անվավեր ճանաչել այս քվեարկության արդյունքը»,-Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը:
Նա բոլորին հորդորեց քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով շարժվել դեպի կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք: