Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Ինձ տասնյակ մարդիկ են դիմել, որոնց սպառնացել են երթին չգնալու դեպքում ազատել աշխատանքից. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

«Նրանք չվախեցան ձեզ համար կորցնել կյանքը: Մի՛ մասնակցեք դավաճանության երթին
Երբ դեռ նոյեմբերի 1-ին Մոսկվայում ինձ ասում էին, որ Նիկոլը հանձնելու է Արցախը և ստորագրելու է կապիտուլյացիայի փաստաթուղթը, ես կռիվ էի տալիս, ես ասում էի՝ նա դեմագոգ է, պոպուլիստ է, ստոր է, բայց դավաճան չի: Սխալվեցի: Նիկոլը դավաճան է:

Եթե 2 տարի առաջ մեկը ինձ ասեր, որ իր գլխավորած երթին մասնակցելու համար Նիկոլը վարչական ռեսուրսի ամենակեղտոտ օգտագործմամբ, մարդկանց աշխատանքից հանելու սպառնալիքով, իր գրպանի եղկելի օլիգարխների մասնակցությամբ կփորձի ապահովել մարդկանց ներկայությունը`կրկին կասեի հնարավոր չի: Սխալվեցի: Ողջ պետական համակարգին հրահանգ է տրված մարդկանց բերման ենթարկել Եռաբլուր՝ Նիկոլի երթին:

Ուժային կառույցներին հրահանգ է տրված քաղաքացիական հագուստներով մասնակցել երթին, ուսուցիչներին, բժիշկներին, մարզպետարաններին, համայնքապետարաննարին, բոլորին-բոլորին սպառնալիքով բերման են ենթարկելու:

Ինձ տասնյակ մարդիկ են դիմել, որոնց սպառնացել են չգնալու դեպքում ազատել աշխատանքից:

Հիմա դիմում եմ այդ մարդկանց:

Եթե չեք ուզում գնալ` մի՛ գնացեք: Մի՛ վախեցեք: Նիկոլը ձեզ ոչինչ չի կարող անել:

Որովհետև Նիկոլը այլևս ոչինչ է:

5 հազար ամենապայծառ տղաները չվախեցան մեռնել ձեզ համար, իսկ դուք վախենում եք մի ինչ-որ Նիկոլի՞ց:

Նիկոլի հետ երթի գնալով դուք դառնում եք իր դավաճանության մեղսակիցը, ինքը ուզո՛ւմ է ձեզ ևս դարձնել իր դավաճանության, պայծառ այդ տղաների սպանության մասնակիցը: Նա ուզո՛ւմ է, որ դուք իր հետ միասին կիսեք իր դավաճանության և մեղքի խարանը:

Եվ ո՛վ այսօր կքայլի դավաճանի հետևից` նա կդառնա 5 հազար տղաների սպանության ու հանձնված հայրենիքի մեղսակիցը:

Մի՛ վախեցեք, մերժե՛ք դավաճանին: Հիշեք` սատանայի հետևից գնում եմ միայն դժոխք:
Միայն Նիկոլի հետեւից չգնալով դուք կհարգեք անմեղ զոհերի հիշատակը»։