ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Որպես անհետ կորած որոնվում է 15-ամյա Անի ԳևորգյանըՓարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ. «Հրապարակ»Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմաններըԵրբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Իրաքը Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումներից հետո կփակի Իրանի հետ սահմանին գտնվող անցակետը
Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»Փաշինյանի անունից հրահանգվել է «կшտnկել» երբեմնի գործընկերոջը, ապա բանտ գցել. «Հրապարակ»ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինային հասցված գիշերային զանգվածային հարվածի մասինՊապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սամարայի մարզին Փաշինյանը մատնեց, թե ինչ է ծրագրել Տիգրանաշենի հանձնման հետ կապված. «Հրապարակ»Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի նավթամուղինՎանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերել
Մշակույթ

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում կգործեն մասնագետ-խոհարարներ և էլ.կառավարման համակարգ

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի 10-ամյա գործունեությանը նվիրված առցանց հանդիպմանը, որը կայացել է դեկտեմբերի 18-ին, մասնակցել են ՀՀ և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների, Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ «Սննդի ճյուղային ինստիտուտ»-ի ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել ծրագրի շրջանակում ՀՀ և ՌԴ կառավարությունների ու Պարենի համաշխարհային ծրագրի 10-ամյա համագործակցության արդյունքները:

«Ուրախ եմ, որ 10 տարի անց կարող ենք խոսել ծրագրի նոր փուլի մասին, որը հնարավորություն կտա ընդլայնելու ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սննդի տրամադրման գործընթացը՝ խթանելով համայնքային զարգացումը, առողջ սնվելու վարքականոնի արմատավորումը, նպաստելով նաև սննդամթերքի տեղական արտադրության աճին՝ դպրոցներին կից ջերմոցների հիմնման միջոցով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարության առաջնահերթությունն է ծրագրի շարունակականությունը և համագործակցության ընդլայնումը:

Փոխնախարարի խոսքով՝ ներկայում ներդրվում է ծրագրի էլեկտրոնային կառավարման համակարգ: Բացի դրանից՝ ինստիտուցիոնալ լուծում է մշակվում դպրոցում աշխատող խոհարարների հարցի վերաբերյալ։ Նախարարի տեղակալի հավաստմամբ՝ աշխատանքներ են տարվում, որպեսզի ներդրվի դպրոցական սննդի խոհարարական կարճաժամկետ մոդուլ, և բարձրացվեն մասնագիտական կրթության հաստատությունների կարողությունները: Այս առումով, ըստ Ժաննա Անդրեասյանի, անհրաժեշտ է լինելու գործընկերների աջակցությունը, որի շրջանակում ծրագրում ներգրավված խոհարարներին կտրամադրվի կրթաթոշակ, և վերջիններս կստանան կարճաժամկետ հավաստագրված մասնագիտական կրթություն` աստիճանաբար սահուն անցում ապահովելով դպրոցները մասնագիտացված խոհարարներով համալրելու ծրագրին:

Նախարարի տեղակալը նաև ասել է, որ հետազոտություն է իրականացվելու` հասկանալու Երևանում և խոշոր քաղաքներում դպրոցական սննդի կազմակերպման հնարավորությունները, այդ թվում՝ ծախսարդյունավետ մոդելի կիրառմամբ: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ անհրաժեշտ է հզորացնել նաև մարզպետարանների կառուցվածքային ստորաբաժանումների կարողությունները՝ ծրագիրը սպասարկելու և կառավարելու նպատակով: Նա նաև նշել է, որ այս կիսամյակի ընթացքում «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի տարրական դասարանների շուրջ 100 հազար երեխա սննդային փաթեթներ է ստացել տանը՝ մինչև կորոնավիրուսի պատճառով դպրոցների խոհանոցների և ճաշարանների վերաբացումը ու սննդի ապահովման վերսկսումը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ Արցախի պատերազմը ցույց տվեց, թե ինչ խոցելի են երեխաների իրավունքները, և ինչքան կարևոր են երեխաների իրավունքների իրացման երաշխիքները, մասնավորապես՝ կրթության իրացման և առողջ սնունդ ստանալու իրավունքը: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ այս ընթացքում արվել է հնարավորը՝ ծրագրում փորձելով ընդգրկել նաև Արցախի երեխաներին, և պետք է այդ ուղղությամբ ջանքերը շարունակել:

Հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել և ծրագրի 10-ամյա գործունեությունը ներկայացրել Ռուսաստանի Դաշնության կառավարության, Պարենի համաշխարհային ծրագրի և ՌԴ «Սննդի ճյուղային ինստիտուտ»-ի ներկայացուցիչները: