Քեֆչիները. եռօրյա սգի նախօրեին մե քեֆ, մե ուրախություն. երգում է Արաբո Իսպիրյանը, պարում են մեր կողքին ապրող հայերը (տեսանյութեր)
Վաղվանից Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարված, ի հիշատակ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի զոհերին:
Այսօր հարյուրավոր երիտասարդներ, ջահերով երթ էին կազմակերպել դեպի Եռաբլուր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հազարավոր երիտասարդների, ովքեր իրենց կյանքը նվիրեցին մեզ, որ մենք ապրենք խաղաղ:
Երբ ցավից, ամոթից ու խեղճությունից ազգը մի բուռ է դարձել, երբ թվում է, որ ցավն այնքան ուժեղ է, որ այդքան զոհերի դիմաց, անգամ մեր ապրելն է մեղք, մեր կողքին փաստորեն կան հայեր, ովքեր կարողանում են ադրբեջանական կլկլոց հիշեցնող 6/8 երաժշտության ներքո քեֆ անել, և այնքան չամաչել, որ ուղիղ եթերում հեռարձակում են իրենց քեֆը:
Ի դեպ, բազմաթիվ քաղաքացիների դժգոհություններից և ամոթանքից հետո, տեսանյութերը համացանցից հեռացվել են:
Ձեզ ենք ներկայացնում, նաև ժամեր առաջ արված ուղիղ եթերների «սքրինշոտերը»:


