«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա Սարգսյան
Վազող տողեր

«Ինչու այսպես եղավ եւ ինչպես հաղթել Ադրբեջանին». Սամվել Ֆարմանյան

Ճիշտ այնպես, ինչպես երեխան սխալ գործելիս է, որ վազում է ծնողի մոտ՝ խորհուրդ հարցնելու, այդպես էլ ժողովուրդներն են. աղետի ժամանակ է, որ վերադառնում են իրենց ծնողի՝ անցյալի կամ պատմության գիրկը, նախ հասկանալու, թե ինչու այդպես եղավ, ապա «խորհուրդ» հարցնելու, թե ինչպես հաղթած դուրս գալ այդ վիճակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինչու այսպես եղավ եւ ինչպես հաղթել Ադրբեջանին

Ճիշտ այնպես, ինչպես երեխան սխալ գործելիս է, որ վազում է ծնողի մոտ՝ խորհուրդ հարցնելու, այդպես էլ ժողովուրդներն են. աղետի ժամանակ է, որ վերադառնում են իրենց ծնողի՝ անցյալի կամ պատմության գիրկը, նախ հասկանալու, թե ինչու այդպես եղավ, ապա «խորհուրդ» հարցնելու, թե ինչպես հաղթած դուրս գալ այդ վիճակից: Ինչպես ծնողի խորհուրդը երեխային, այդպես էլ պատմության դասերը ժողովուրդներին, պատրաստի դեղատոմսեր չեն, որ անես կամ ընդունես, ու խնդիրը ինքնաբերաբար լուծվի, այլ ընդամենը հարյուրամյակների կամ հազարամյակների փորձով բյուրեղացած օրինաչափություններ ու ճշմարտություններ են, որոնք անգամ, եթե որպես «դեղամիջոց» տվյալ պահին բուժիչ չեն, սակայն դրանց անտեսումը՝ նոր փորձանքի ու նոր աղետի երկաթյա երաշխիքներ են:

Հիմա, երբ հայ ժողովուրդն ապրում է վերջին հարյուրամյակում իրեն բաժին հասած ամենամեծ աղետը, շատերի հայացքն է ուղղված անցյալին՝ պատմությանը: Ոմանք դա անում են մակերեսայնորեն, որպես «անցյալ» ու «պատմություն» ընկալելով վերջին 2.5 կամ 20/30 տարիները՝ հետանկախական շրջանը: Առավել խորաթափանց ուղեղները ճշմարտացիորեն ավելի հեռուն են գնում եւ զուգահեռներ փնտրում 1920 թ. իրադարձությունների հետ, երբ թուրք-հայկական պատերազմում Հայաստանը պարտություն կրեց, ինչի արդյունքում Հայաստանը տարածքային ու մարդկային մեծ կորուստներ ունեցավ, եւ ի վերջո դադարեց գոյություն ունենալ Հայաստանի առաջին Հանրապետությունը: Մամուլում ու սոցիալական ցանցերում վերջին մեկ ամսում ամենատարբեր լրջության տասնյակ նման հրապարակումներ են եղել ու վստահ եմ՝ դեռ կլինեն:

Որքան էլ զարմանալի թվա, հայ ժողովրդին այսօր հուզող ամենակարեւոր երկու հարցերի «պատասխանը» տալիս է հենց իր ոչ վաղ անցյալի՝ մեկ դար առաջվա պատմությունը: Ուրեմն, այդ «պատասխանը» բնավ էլ թաքնված չէ հաստափոր գրքերի էջերում կամ արխիվի դարակներում, որ քչերին լինի տեսանելի: Այն բոլոր սրատես մարդկանց աչքի առաջ է՝ պարզ ու հասկանալի: Միայն, թե ցանկանաս այն տեսնել:

Ուրեմն, 1920 թ. եւ դրան անմիջապես նախորդած (1918-1919) ու հաջորդած (1921-1923) քաղաքական բուռն ու բախտորոշ իրադարձությունները քննադատաբար վերլուծելու դեպքում ջրի երես է դուրս գալիս երկու պարզ իրողություն, որոնք էլ տալիս են մեր ժողովրդին այսօր ամենաշատը հուզող այդ երկու ամենաէական հարցերի պատասխանը. Ա.) Ինչու՞ այսպես եղավ եւ Բ) Ի՞նչ անել կամ ինչպե՞ս հաղթել Ադրբեջանին:

Ա.) Հայաստանը 1920 թ. պարտվեց թուրք-հայկական պատերազմում եւ Հայաստանի 1-ին հանրապետությունն անկում ապրեց նախեւառաջ այն պարզ պատճառով, որ հանրապետության այն ժամանակվա առաջնորդները վրիպեցին ամենակարեւոր հարցում. նրանք ճիշտ պահին չնկատեցին կամ արժանի խորությամբ չհասկացան, որ մեր տարածաշրջանում դեռեւս 1920 թ. նախորդած շրջանից սկսած տեղի էր ունենում ուժերի հարաբերակցության ռեալ փոփոխություն. Ռուսաստանում 1917 թ. ավարտին տեղի ունեցած բոլշեւիկյան հեղափոխությամբ եւ առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրության փլատակների վրա քեմալական Թուրքիայի ծնունդով Հարավային Կովկասում տեղի էր ունենում ուժերի այնպիսի շրջադարձային փոփոխություն, որի հետ քաղաքական սառնասրտությամբ հաշվի չնստելը պիտի բերեր ու բերեց պատերազմի, պարտության, տարածքային կորուստների, աղետի ու մեր անկախ պետականության կործանման: Անվանապես ու գործնականում էլ, լինելով առաջին աշխարհամարտում հաղթած Անտանտի կրտսեր դաշնակիցը եւ սպասելով Սեւրի պայմանագրի կյանքի կոչմանը, Հայաստանի այն ժամանակվա առաջնորդները հնարավոր առավելագույնը կամ ոմանց գնահատմամբ՝ պատրանքները, գերադասեցին գետնի վրա տեղի ունեցած ուժերի շրջադարձային փոփոխությունը տեսնելու քաղաքական հրամայականից: Վճռորոշ սխալ, ինչի համար մեր ժողովուրդը փոխհատուցեց ճակատագրական կորուստներով: Ահա այսօր մեր ժողովրդին հուզող առաջին հարցի ճշմարիտ պատասխանը ստանալու դիպուկ բանալին՝ հասկանալու, թե ինչու այսպես եղավ արդեն մեր օրերում՝ 2020 թ.: Կարծում եմ, այսքանն ընթերցելով, միտք ունեցողն ինքնուրույն գլխի կընկնի, թե որտեղ են 1920 եւ 2020 թթ. իմ ակնարկած զուգահեռները՝ մտքում ունենալով նաեւ Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած թավշյա.... «հեղափոխությունն» ու անգամ դրան նախորդած իրադարձությունները:

Բ.) Կայսրություններն ու գերտերությունները կայսրություն ու գերտերություն են այնքանով, որքանով անընդհատ ձգտում են տարածքային կամ ազդեցության ընդլայնման սեփական պետության տարածքներից դուրս: Այդպես է եղել բոլոր ժամանակներում ու այդպես է նաեւ հիմա. փոխվել են միայն ընդլայնման եւ ազդեցության ձեւերն ու դրա հնարները: Ահավասիկ, 1917 թ. ի վեր բոլշեւիկյան Ռուսաստանը ձգտում էր ընդլայնել իր ներկայությունն ու ազդեցությունը ողջ Հարավային Կովկասում ու նրա սահմաններից էլ դուրս՝ արտահանելով բոլշեւիկյան հեղափոխությունը եւ խորհրդայնացնելով այդ տարածքները: Դեպքերը զարգացան այնպես, որ դեպի Հարավային Կովկաս ընդլայնվող խորհրդային Ռուսաստանի ճանապարհին առաջինը խորհրդայնացվեց պետականության ընդամենը 2 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանը՝ 1920 թ. ապրիլին: Արդյունքում, տարածաշրջանում քաղաքական հետագա զարգացումների ամենակարեւոր գործոնը՝ բոլորին քաջածանոթ ռուսական 11-րդ կարմիր բանակը, հարավկովկասյան երկրներից առաջինը հայտնվեց հենց Ադրբեջանում: Առաջինը խորհրդայնացված լինելու ու իր տարածքում 11-րդ կարմիր բանակն արդեն ունենալու ուժով էլ 1920 թ. ապրիլից՝ Ադրբեջանի խորհրդայնացումից մինչեւ 1920 թ. դեկտեմբերի 2՝ Հայաստանի խորհրդայնացում, եւ մինչեւ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի ստորագրում (1921 թ. մարտ ու հոկտեմբեր) ու Արցախի ճակատագրի որոշում 1921 թ. հուլիս) Ադրբեջանը շահեց ռուսական իշխանությունների բարեհաճությունը, եւ սեփական շահերը համադրելով Ռուսաստանի շահերի հետ, կարողացավ ստանալ ռուսական իշխանությունների՝ Լենինի, Ստալինի, Չիչերինի եւ այլոց աջակցությունը տարածքային գրեթե բոլոր «վիճելի» համարվող հարցերում: Նախիջեւանի ու Արցախի հետագա ողբերգական ճակատագիրը այս ամենի արտացոլանքն էր ընդամենը:

Այս համառոտ պատմական ակնարկից հետո, գալով մեր օրերին ու արդեն ունենալով Ա հարցի վերոշարադրյալ բանալին, սրատես աչքի ու խորաթափանց մտքի համար պիտի պարզ լինի, որ հանգամանքների բերումով այսօր 1920 թ. Ադրբեջանի դերում հայտնվել ենք մենք՝ Հայաստանն ու Արցախը, որքան էլ ծվատված ու պարտված: Հայաստանն է դեպի Հարավային Կովկաս կրկին ընդլայնվող Ռուսաստանի դեռ միակ դաշնակիցը ռազմաքաղաքական ու տնտեսական կառույցներում՝ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, Հայաստանում ու Արցախում են տեղակայված ռուսական զինված ուժերը կամ 1920 թ. բառամթերքով ասած «11-րդ կարմիր բանակը»:

Հետեւաբար, օձի խելք պետք չի ունենալ՝ հասկանալու համար մեր իսկ պատմության այս դասը, թե որտեղ փնտրել ու ինչպես գտնել մեր ժողովրդին այսօր ամենաշատը հուզող երկրորդ հարցի պատասխանը՝ ինչպես այս աղետալի իրավիճակից դուրս գալ հաղթած կամ ինչպես հաղթել Ադրբեջանին: Մեզ պետք է գոնե այսօր, թեեւ ուշացած, ճիշտ ու սառնասրտորեն գնահատել տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացները եւ առանց ավելորդ սեթեւթեթանքների հանդես գալ ճիշտ այն դերում, որում 1920-1921 թթ. հանդես եկավ Ադրբեջանը՝ դառնալով Հարավային Կովկասում ընդլայնվող ռուսական տերության համար մեկ դաշնակիցը եւ արդյունքում՝ տարածքային առումով շահած կողմը:

Մնացյալ ամեն ինչը, որքան էլ կարեւոր, սակայն իր քաղաքական նշանակությամբ ածանցյալ են՝ մեր բանակի վերականգնումից մինչեւ Արցախի վերածնունդ, սոցիալական, հոգեբանական ու այլ կարեւոր հարցեր: Այդ ամենը, նաեւ խաղաղության ու բարգավաճման տեւական երաշխիքները ինքնաբերաբար եկող հանգամանքներ են՝ ածանցվելով այս առանցքային հարցի շուրջ չուշացած ու սառնասիրտ որոշումների կայացումից:

Իսկ թե ով/ովքեր ու ինչ քայլերով կարող են այսօր ստեղծված իրավիճակում մեր երկիրը տանել տեւական հաղթանակի այս գրեթե երաշխավորված ճանապարհով, թող դատի մեզանից յուրաքանչյուրը՝ կշեռքի նժարին դնելով Հայրենիքի ապագայի հանդեպ պատասխանատվությունն ու պահի պատմական լրջությունը:

Ես ինքս ինձ համար այս կարեւոր հարցի պատասխանն ունեմ»։