Նիկոլ Փաշինյանը վաղը կմասնակցի հիշատակի սգո երթին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ դեկտեմբերի 19-ին, կմասնակցի հիշատակի սգո երթին: Այս մասին NewsPress.am-ին հայտնեցին կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ հիշատակի սգո երթը դեպի Եռաբլուր կմեկնարկի վաղը՝ ժամը 13։00-ին՝ Հանրապետության հրապարակից։
Վաղվանից Հայաստանում ու Արցախում եռօրյա սգո օր է հայտարարված։