«Եռաբլուրի ճանապարհը փակողի ընտանիքի մեռելը կհանեմ արևին, բաններդ կտրեմ». լրագրողը պաշտպանում է Փաշինյանին ու հայհոյում սևազգեստ մայրերին
Ինչպես հայտնի է, սևազգեստ մայրերը հայտարությամբ են հանդես եկել, համաձայն որի` իրենք պատրաստվում են շրջափակել «Եռաբլուրը», որպեսզի Նիկոլ Փաշինյանը չմտնի պանթեոն:
Ի աջակցություն Փաշինյանի՝ զոհվածների մայրերին օրուգիշեր հայհոյանքներ գրող ֆեյքերից բացի այս հայտարարության ներքո բարոյականության սահմանները հատող և հայհոյախառն մեկնաբանություններ են գրում նաև Փաշինյանի սակավաթիվ ու կոռեկտության հետ խնդիրներ ունեցող աջակիցները:
Նրանց շարքում է նաև «Չորրորդ իշխանության» լրագրող Թերեզա Սարգսյանը:

Վերջինիս հայհոյախառն մեկնաբանությունները ներկայացնում ենք ստորև:
Նման մտքեր արտահայտող տիկինը, որքան էլ տարօրինակ թվա, իր էջում արգելում է վիրավորանք գրել:
Զոհված զինծառայողների ընտանիքներին հանուն Փաշինյանի հայհոյելուց բացի «Չորրորդ իշխանության» լրագրողը զբաղված է ներքին թշնամիների փնտրտուքով, հայաստանցի-արցախցի ջրբաժանների ստեղծմամբ, նախկին իշխանությունների վարկաբեկմամբ, հացադուլ հայտարարած ընդդիմադիր գործիչների «բաճկոնի ներսում սննդի փնտրտուքով» և այլն:
ԿԳՄՍ նախկին նախարար, ներկայումս վարչապետ Փաշինյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանի հետ ջերմ լուսանկարներ հրապարակող Թերեզա Սարգսյանը 2018թ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված է եղել որպես պատգամավորի թեկնածու:
Այս տիկինը միակը չէ, ով Փաշինյանին իր աջակցությունը հայտնում է սոցիալական ցանցերում հայհոյանքեր, անեծքներ գրելով ու այլակարծության հանդեպ ատելություն գեներացնելով: Թերեզա Սարգսյանը Փաշինյանին մինչ հիմա սատարող փոքրաթիվ աջակիցների հավաքական կերպարն է: