Նարեկ Մալյանը դիմել է լրատվամիջոցներին
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի լրագրողներ, դավաճանների կողմից կազմակերպվող վաղվա խայտառակ երթը իր բնույթով պատմական ամոթ է և պարտադիր հայտնվելու է պատմության դասագրքերում:
Այդ պատճառով խնդրում և կոչ եմ անում ձեզ տեսանկարահանել և լուսանկարել երթի բոլոր մասնակիցների դեմքերը:
Հատկապես անհրաժեշտ է ֆիքսել ոչ թե առաջին շարքի մի քանի ակտիվներին այլ բոլոր պասիվ մասնակցներին, որոնց ըստ լուրերի ստիպողաբար են բերում վաղվա երթին և ովքեր փորձելու են աննկատ մնալ: Թող իմանան, որ իրենց դեմքերը հայտնվելու են պատմության էջերում:
Շնորհակալություն, խնդրում եմ հնարավորինս տարածել»։