Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավարտվեց
Ժամը 20:00-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունն ավարտվեց:
Հայաստանում ստացիոնար բուժում իրականացնող 132 բժշկական հաստատություններից 78-ում այսօր անցկացվել է քվեարկություն, քանի որ միայն այդքան բուժհիմնարկներում բուժում ստացող քաղաքացիներն են ցանկություն հայտնել մասնակցել քվեարկության: Ցուցակում ընդգրկվել է 1542 քաղաքացի:
ՀՀ-ում սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ կալանավորված 958 անձ, որից 673 –ը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Սահմանադրության փոփոխության հանրաքվեին էլեկտրոնային քվեարկության կարող էին մասնակցել 265 ՀՀ քաղաքացի։
Ժամը 17:00-ի դրությամբ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 5 հազար 333 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների 39,17 տոկոսը: