Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունը
Հասարակություն

«Չպարտվեցինք, այլ նվիրեց թուրքին մեր հողը, մեր երեխեքի կյանքերը... մեզ՝ ամբողջովին. դավաճանվեցինք». Սոֆի Մխեյան

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր գրառում է կատարել, որով անդրադարձել է Հայաստանում ու Արցախում ծավալվող իրադարձություններին, պատասխանել իր հրապարակած նյութերի մեկնաբանություններին ու հարց հնչեցրել. «հիմա ի՞նչ սրտով երգեմ, երբ մայրերը սգում են, երբ հայրենիքս վտանգված է, երբ ձեր խիղճը լռում է»:

«Ընկերներ, հետեւորդներ, բարեկամներ, կեղծ կամ իրական օգտատերեր, սրտացավ մարդիկ, ես չարաբաստիկ նոյեմբերի 10-ից հետո իմ էջում դրված տարբեր նյութերի տակ ստանում եմ հարյուրավոր, երբեմն հազարավոր տարբեր մեկնաբանություններ, նաեւ այսպիսի, «թե բա Սոֆի ջան, դու ինչո՞ւ սկսեցիր զբաղվել քաղաքականությամբ,... երգդ երգիր,.. քեզ պաշտո՞ն են խոստացել... քաղաքականություն, քաղաքականություն....» ու նման մեկնաբանություններ...

Ես՝ Սոֆի Գագիկի Մխեյանս, ՀՀ խոնարհ քաղաքացի, բոլորիդ նման սեպտեմբերի 27-ից շատ ակտիվ կիսվել եմ իմ էջում յուրաքանչյուր գրառումով, նյութով, հավատացել եմ բանակին ու վստահել, ամեն օր ոգեւորել եմ, չեմ վհատվել, օգնել եմ, աղոթել եմ, հավատացել, որ ամեն բան լավ կլինի, բայց արդյունքը տեսանք ու մինչեւ հիմա մեր մաշկի վրա զգում ենք բոլորս:

Սիրելի Հայրենակիցնե՜ր, ես երգչուհի լինելուց զատ առաջին հերթին Հա՜յ եմ, Հայ մարդ, որը գործի բերումով հայտնի լինելուց բացի նախ վերլուծում է, լսում է, տեսնում է ու զգում է... Մինչեւ նոյեմբերի 10-ը իմ ներսում կատարվածը երբեք չեմ բարձրաձայնել, չեմ խոսել՝ փորձելով մնալ կոռեկտ, չեմ գրել շատ բաներ՝ մտածելով, որ գուցե չեմ հասկանում, երգել եմ իմ երգն ու բեմից դուրս միշտ օգնել ինչով կարողացել եմ, լռությամբ եմ գործել... Իսկ ի՞նչ փոխվեց, կհարցնեք դուք:

Իսկ մի՞թե ձեր կյանքում ոչինչ չի փոխվել, ձեզ կհարցնեմ ես: Ողբերգական ու ճակատագրական փոփոխություններ են եղել, որոնք ցնցեցին բոլորիս: Ես հիմա իմ կյանքի այն միջօրեականում եմ, երբ քիչ թե շատ սկսել եմ տարբերակել՝ վատը լավից, սուտը՝ ճշտից եւ հստակ գիտակցում եմ, որ եթե ես ու ինձ պես շատ- շատերը, որոնք գոնե մի քիչ հասկանում են, թե ինչ է կատարվում Հայրենիքիս հետ, շարունակեն լռել... հետո մեղադրելու ենք ինքներս մեզ...

Ընդամենը մի 10-ը տարի առաջ, ցավոք, ես չունեի այն գիտակցական հասունությունն ու վտանգները տեսնելու, վերլուծելու կարողությունները, որոնք բարձրաձայնելով գուցե օգնեի շատերին զերծ մնալ սխալներից: Երիտասարդները երջանիկ են իրենց անգիտության մեջ, ես էլ եմ եղել այդպիսին, ու հիմա տեսնում եմ շատ լուսավոր ու հետաքրքիր երիտասարդների, պատանիների, որոնք, ցավոք, չեն հասկանում վտանգի, ու Հայրենիքի ողբերգական վիճակում լինելու աստիճանը: Ժամանակներն են տարբեր. այո՛, մեր երիտասարդ պետությունը ուներ շատ խնդիրներ, բազում դժվարություններ, բայց ինչ-որ հրաշքով ապրում էր ու զարգանում ...


Երկուս ու կես տարի առաջ շատերը որոշում կայացրին փոխել քաղաքական ընթացքը, ու ես ռեալ հասկանում եմ, որ մարդիկ ուզում էին ինչ-որ փոփոխություն, որքան էլ համաձայն չէի, բայց լռեցի՝ հարգելով շատերի քաղաքական ընտրությունը: Անցավ 2,5 տարի, եկավ սեպտեմբերի 27-ը, անցավ 44 օր, հասանք չարաբաստիկ նոյեմբերի 10 ին....

Ընկերներ, այ իսկական ու ոչ քաղաքականը հիմա Է, իսկական ցավն ու ռեալ կորուստը հիմա Է, ապշելու բան է, երբ շատերը հանգիստ խղճով «անջատում են» լրահոսն ու չեն տեսնում հարյուրավոր նոր գերիներին, չեն տեսնում վաղուց արդեն ՀՀ- ն ներսում գծվող սահմանները, չեն տեսնում որդեկորույս ծնողների միայնակ ցավը... 10.000-ից ավելի վիրավորներին, որոնք կարող էին մնալ առողջ, անհետ կործաներին, հինգ հազարից ավելի զոհերին, որոնց անունները նույնիսկ դեռ չեն ասում... ո՞ր մեկը նշեմ։

Առաջին պլանում է նույն ատելությունը, որով շարունակում են պառակտել բոլորիս՝ ինչպես 2.5 տարի առաջ, այնպես էլ հիմա... Գուցե իմ կոլլեգաներից ոմանց ավելի «հարմար» է լռել, անցնել գործի, դնել պուպուշ նկարներ ինստագրամում, գովազդով փող աշխատել, ապասել մինչեւ «տեսնեն ինչ կլինի նոր» ու հետո «անցնենք մեր գործին»։ Ձեզ միայն թվում է, թե լռեք ու «կանցնի», չի անցնի ....

Ո՞նց լռեմ... Տագնապի մեջ եմ։ Մենք կորցրինք Արցախի 75%-ը մի ստորագրությամբ ու հիմա էլ, գյուղ առ գյուղ կորցնում ենք, որովհետեւ կոտրեցին մեր ոգին ու ողնաշարը, ոչ թե մենք պարտվեցինք թշնամու բանակին: Մղձավանջը շարունակվում է, ընկերներ, որովհետեւ էդ անտեր ստորագրությունը ոչ թե վերջն էր, այլ սկիզբն էր՝ ավելի մեծ արհավիրքի...

Լռենք: Ո՞նց: Մեզնից յուրաքանչյուրն է սխալվում, թե իր ընտրության մեջ, թե իր քայլերի, բայց սխալը թող ձեզ չկաշկանդի, մարդ եք ի վերջո, երբ թշնամին դուռը բաց ու անտեր վիճակում երկիրը քրքրում է, պետք է ոտքի կանգնել ու շտկել ձեր իսկ արած սխալը: Մեզնից ոչ ոք անսխալական չէ... Բայց Հայաստանը մեկն է ու անտերության չի կարող մատնվել:

Իմ Հայրենիքը ես ճանաչել եմ ամբողջապես...սիրելով ճամփորդել եմ՝ հաճախ առանց պատճառի, ուղղակի որովհետեւ իմ Հողն էր. Շուշի, Մարտունի, Հադրութ, Ասկերան, Մարտակերտ, Քարվաճառ, Ստեփանակերտ եղել եմ բոլոր տեղերում: Արցախում գոնե մի անգամ եղած մարդը չի համակերպվի էս ամենի հետ: Բանակցությունների ընթացքից տեղյակ մարդը չի կարող համակերպվել էսքան երիտասարդների կորստի հետ, որովհետեւ շատ ավելի շուտ կարող էր կանխվել կամ դադարեցվել թե պատերազմը, թե այսօրինակ խայտառակ սահմանագծումը: Հիմա ամբողջ Հայաստանն է վտանգի մեջ:

...Չպարտվեցինք, այլ նվիրեց թուրքին մեր հողը, մեր երեխեքի կյանքերը, մեր հայրենիքի ապահովությունը, մեզ՝ ամբողջովին: Դավաճանվեցինք...

Բայց ես հավատում եմ, թե խելացի ու կարող Հային, թե մեր կամքին՝ որով ոտքի կկանգնենք: Բոլորի պես երազում եմ, պայքարում եմ ու աղոթում, անվերջ աղոթում։ Տեր փրկեա զմեզ ի Չարէ...

Հ.Գ.... ու մեկ էլ, հիմա ի՞նչ սրտով երգեմ, երբ Մայրերը սգում են, երբ Հայրենիքս վտանգված է, երբ ձեր խիղճը լռում է:

Այսօր՝ ժամը 18:30-ից, կմիանամ երթին դեպի Եռաբլուր։

Խոնահրում եւ հավերժ փառք մեր սուրբ նահատակների հիշատակին»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։