Գերի ընկած շիրակցիների հարազատները փակել են Գյումրի-Երևանի մայրուղին, լուր են պահանջում. Sputnik Արմենիա
Այս պահին Շիրակի մարզում լարված իրավիճակ է։ Օրեր առաջ Հադրութում գերի ընկած շիրակցիներին վերադարձնելու պահանջով քաղաքացիները փակել են Գյումրի-Երևանի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր նմանատիպ ակցիա կանցկացվի նաև Շիրակի մարզի Քեթի գյուղի հատվածում։