Մանե Գևորգյանը հաստատում է՝ ադրբեջանցիները կգան՝ վարչապետը ստորագրել է, բայց ինքը Ադրբեջանում չի, և չգիտի, թե քանի մարդ կուղարկեն Ստեփանակերտ
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հարցազրույց է տվել, որով ըստ էության հաստատել է, որ ադրբեջանցիները պետք է տեղակայվեն Արցախում, բայց նա չի կարողացել հստակ թիվ ասել, թե քանի մարդ կգա, օրինակ Ստեփանակերտ։
Մանեն մասնավորապես ասել է․
«Եռակողմ հայտարարության մեջ կա կետ, որով փախստականները վերադառնալու են այն տարածքներ, որտեղ որ պետք է վերադառնան, բայց թվաքանակի մասով կամ բան, ես ոչ Ադրբեջանում եմ, ոչ Ադրբեջանն եմ ներկայացնում»։
Ստացվում է՝ խոսնակը չի հերքում, որ ադրբեջանցիներ կգան, քանի որ իր ղեկավարն արդեն ստորագրել է նրանց վերադարձնելու համար։ Ու կասկածի տակ չի դրվում այն, որ Հայաստանի և Արցախի այսօրվա գործող իշխանությունը պետք է նրանց պատշաճ ընդունի։
Սակայն հարկ է հիշեցնել, որ ըստ այդ նույն պայմանագրի՝ փախստական հայերը ևս կարող են վերադառնան Բաքու։ Կարեղ են․․․․ բայց այստեղ հարց է առաջանում՝ արդյոք նույն հանգիստ տոնով ու պատշաճ ձևով կընդո՞ւնի Ադրբեջանի իշխանությունը հայերին․․․
Այս հարցը թերևս կարելի էր ուղղել Մանե Գևորգյանին, բայց նա Ադրբեջանում չի և չի ներկայացնում Ադրբեջանը․․․
NEWSPRESS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 17-ին Ադբեջանի պետական վիճակագրական ծառայությունը հայտարարել էր, թե Ստեփանակերտ է վերադառնալու 12,024 «փախստական»: