Միայն ընտրությունների ժամանակ է, որ գալիս են ջիգյար-ջիգյար անում, խաբում ու գնում․Գորիսի ճանապարհը փակած բնակիչ
Էդքան իշխանություն ունենք, գոնե մեկը մտածե՞լ է՝ գա, տեսնի, թե ժողովուրդն ինչ վիճակում է։ Աթոռակռիվ են տալիս, էդ աթոռները կարելի է կոտրել, թող գան էս գետի կողքը մի սկամեյկա դնեն ու նստեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ասաց Գորիսի ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը։
Նա ցուցադրելով դիմացի դիրքերը նշեց, որ դրանք հանձվելու են թշնամուն, իսկ այդ դեպքում իրենք կարո՞ղ են երեխա պահել, հանգիստ ապրել։ Բնակիչն ապա անդրադարձավ Երեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» մեջ ընդգրկված 17 քաղաքական ուժերին, ընդգծելով, որ այդ ուժերից յուրաքանչյուրից թող 10 հոգի հավաքվի, ջոկատ կազմի եւ գնան հերթափոխություն անեն այնտեղ։