Արշալույսի գյուղապետի թեկնածուն` գեներալ Մանվելի հետ կապի մասին (տեսանյութ)
«Մանվել Գրիգորյանի հետ ծնվել ենք նույն թվականին, սովորել ենք նույն դպրոցում, դպրոցական ընկերներ ենք` դա է մեզ կապում»,- newspress.am-ի հետ զրույցում նշեց Արշալույսի գյուղապետի թեկնածու Աշոտ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ վերջինս գյուղապետի պաշտոնի համար մրցակցում է Զարզանդ Գրիգորյանի հետ, ով բարեկամական կապ ունի Մանվել Գրիգորյանի հետ, սակայն չի օգտվում նրա հովանավորչությունից:
Աշոտ Սարգսյանը վստահեցրեց, որ թեև իր անունը կապում են Մանվել Գրիգորյանի հետ, բայց ինքը գեներալի թեկնածուն չէ, և ցանկանում է գյուղը զարգացնել, այդ պատճառով էլ առաջադրվել է: Նա նաև տեղեկացրեց, որ իրեն ահազանգել են, թե մյուս թեկնածուն արդեն իսկ խախտումներ է կատարել:
Մանրամասները` տեսանյութում