Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար«Իրանցի լրագրողի օրագիր». Պուտինն իր անձնական ինքնաթիռն ուղարկել է Թեհրան՝ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարին բերելու համարԻրանը Պուտինին հայտնել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանըՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանԳերմանիայում կարող են Իլզե Այգներին առաջադրել երկրի նախագահի պաշտոնումՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ ԳալստյանՓարիզում ոստիկանությունը սկսել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբԹրամփն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներըՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա մաhացել էՓարիզում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է մոտ 46 000 մարդՌԴ ԱԳՆ-ում խոսել են Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում երկրի պատվիրակության կազմի մասինԵՄ հինգ երկրներ կոչ են արել արագացնել էլեկտրաէներգիայի շուկա Մեծ Բրիտանիայի վերադարձի շուրջ բանակցություններըՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորություններըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինԲելգրադում ուսանողները ներկով ծածկում են հակաուսանողական գրաֆիտիները՝ ընդդիմադիր շարժման հաղթանակից հետոՀԷՑ-ը զավթելուց հետո էլ էլեկտրաէներգիայի սակագինը չի նվազել, հետևաբար այն նախկինում ուռճացված չէրՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԱդրբեջանի բանակում նոր գեներալներ կանՌԴ ԱԳՆ-ում հայտնել են, որ Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում ենԿարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած խաղաղության օրոք. երիտասարդը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՀՀ-ում հայրենասիրությունը ձևավորվել է որպես ֆորպոստ` Ստալինի ամբիցիաները բավարարելու համար. ՓաշինյանԱՄԷ-ում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել առավել զգոն լինելԿրակոցներ են հնչել Կրակովում․ կան զոհեր և վիրավորներԱլիևն ինձ ասաց` ՀՀ այս Սահմանադրության կարգավորումներով իրենք չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը (տեսանյութ)Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումըՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱյսօր քան երբևէ խիստ արժեքավորվել է ջլատված ուժերը համախմբելու հրամայականը․ Գևորգ ԴանիելյանՕձունի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել․ երկու վիրավոր կա, այդ թվում՝ հղի կին և անչափահասTRIPP-ն անձամբ Թրամփի բիզնես պրոյեկտը չէ․ Ալեն ՍիմոնյանՀայտնի է` ովքեր կներկայացնեն ՌԴ–ն Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններումԿաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄՄերժե՛ք ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Սինիրլիօղլուի թեկնածությունը. Հայ դատի խորհուրդԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևավճար է հայտարարել Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար40 կողմ, 0 դեմ. Արմեն Գրիգորյանն ընտրվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԲոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանըՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերԱրարատի մարզի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացում. պետշահերի հայց է ներկայացվել դատարանՏատիկս ոսկին գոմի պատի մեջ է պահել, սպասում եմ սահմանը բացվի, որ գնամ տեսնեմ. կարող է գտնեմ. Ալեն ՍիմոնանԵրևանի օդի պարունակության մեջ փոշու առկայությունը սեպտեմբերին 24 օր գերազանցել է նորմային ցուցանիշը, իսկ ազոտի երկօքսիդը՝ 15 օր․ այս ամենի մեղավորն իշխանությունն է․ Մեսրոպ ԱռաքելյանՕդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԵՀՄՖ նախագահությունը ողջունում է ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների միավորման շուրջ հայտարարությունը․ ԵՀՄՖ-ի հայտարարությունըԿիևում խnցվել է Հյուսիսային կամուրջը, որն ապահովում է Ուկրաինայի զինվшծ ուժերի համար uպառազինության տեղափոխումըԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող uպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է
Քաղաքականություն

Ինչո՞ւ էր ձերբակալվել Վարդան Այվազյանը․ ԱԱԾ-ն մանրամասնում է (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է նախկին պաշտոնատար անձի կողմից կազմակերպված բռնություն գործադրելու եղանակով իշխանության յուրացման փորձի դեպքեր բացահայտելու մասին:


«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով օրենքի առաջ բոլորի հավասարության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պահպանելու սկզբունքներին, ինչպես նաև հավատարիմ լինելով հասարակության և պետության անվտանգությունը, սահմանադրական կարգը, պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործելաոճին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում կատարված մեծածավալ քննչական ու այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է նախկին պաշտոնատար անձի կողմից կազմակերպված բռնություն գործադրելու եղանակով իշխանության յուրացման փորձի դեպքեր:

Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ Հ.Ծ.-ն, ունենալով ընդգծված հակաիշխանական հայացքներ, նախնական համաձայնության գալով նախկինում ՀՀ ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ.Ա.-ի և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, գրանցված լինելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և ունենալով հետևորդների զգալի քանակ, նպատակ ունենալով անվստահություն սերմանելու միջոցով իշխանության յուրացման համար ստեղծել նպաստավոր պայմաններ, 2019-2020 թվականների ընթացքում ՀՀ իշխանությունների, այդ թվում՝ ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի անդամների, ՀՀ կառավարության անդամների և վերջինիս կազմում ընդգրկված պաշտոնատար անձանց, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հասցեին ինչպես անձամբ, այնպես էլ իր համակիրների միջոցով պարբերաբար հրապարակել և տարածել է վարկաբեկիչ, արատավորող և ստահոդ տեղեկություններ՝ այդ կերպ փորձելով հեղինակազրկել գործող իշխանություններին, արատավորել վերջիններիս և հանրության շրջանում իշխանությունը յուրացնելու գործողություների անմիջական կատարման ժամանակ ստանալ աջակցություն: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո Հ.Ծ.-ն, տեղեկանալով Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում, հատկապես մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում զանգվածային անկարգություններ տեղի ունենալու մասին, գիտակցելով, որ իշխանությունը յուրացնելու համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ձեռնամուխ է եղել բռնություն գործադրելու միջոցով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների անմիջական կատարմանը և այդ նպատակով նախ մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում կատարվող՝ գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, որպիսի գործողությունների հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը, ապա խմբի մյուս անդամների հետ, նկատելով ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հատկացված «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ծառայողական ավտոմեքենան, փոխլրացնելով միմյանց գործողությունները, շրջափակել են այն, զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին ճոճել, թափահարել է ավտոմեքենան՝ փորձելով այն շրջել, բարձրացել է ավտոմեքենայի վրա, բռնություն գործադրելու նպատակով բացել է ավտոմեքենայի վարորդի կողմի դուռը, որի ընթացքում զանգվածային անկարգության մասնակիցները վնասել են Արարատ Միրզոյանի ծառայողական ավտոմեքենան՝ կոտրելով նաև ավտոմեքենայի ապակիները՝ այդ կերպ հարկադրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և վերջինիս անվտանգությունն ապահովող ծառայողներին դուրս գալ ավտոմեքենայից, որից հետո Հ. Ծ.-ն մի խումբ այլ անձանց հետ բռնություն է գործադրել Արարատ Միրզոյանի և ՀՀ ԱԱԾ ՊՊԾ ազգային ժողովի նախագահի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների նկատմամբ՝ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրանց գլխի և մարմնի տարբեր շրջաններին, ինչի հետևանքով Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Այնուհետև, Հ. Ծ.-ն, շարունակելով իր գործողությունները, մտադրված լինելով ավարտին հասցնել բռնություն գործադրելու միջոցով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով, այն է՝ առանց ընտրություններ անցկացնելու, Սահմանադրությամբ նախատեսված կարգի խախտմամբ կառավարություն ձևավորելու և նման ապօրինի եղանակներով իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունները, անտեսելով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովրդին պատկանելու ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված նորմը, իշխանությունը ձևավորելու ժողովրդի ազատ կամահայտնության իրավունքը, քննությամբ չպարզված մի խումբ անձանց հետ, բռնություն գործադրելու նպատակով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում փնտրել են ՀՀ վարչապետին, ՀՀ կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործող, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը համակարգող պաշտոնատար անձ հանդիսացող մարզպետներին և այդ կերպ վերջնականապես վերացնել իշխանության յուրացման համար առկա բոլոր հնարավոր խոչընդոտները, ինչի մասին տեղեկացրել է կազմակերպիչներից նախկինում ՀՀ ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ. Ա.-ին՝ հորդորելով վերջինիս ձեռնամուխ լինել նախապես մշակված ծրագրի համաձայն իրագործել իշխանության յուրացումը, սակայն Հ.Ծ.-ն և խմբի մյուս անդամներն իրենց կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցրել հանցագործությունը, քանի որ նրանց ապօրինի գործողությունները չեն ստացել հանրային աջակցություն, իսկ ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող ծառայողները կանխել և խափանել են ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելը՝ դեպքից կարճ ժամանակ առաջ ՀՀ վարչապետին տեղափոխելով անվտանգ վայր, ինչի կապակցությամբ հետագայում Հ. Ծ.-ն իր համակիրների հետ հեռախոսազրույցի ընթացքում ափսոսանք է հայտնել՝ նշելով, որ եթե դեպքի օրն իրադարձությունները «ճիշտ ձևով» ընթանային, ապա արդեն իսկ զավթած կլինեին իշխանությունը՝ հավելելով, որ «սրանք հմի չէին լինելու»:

Բացի այդ, Հ.Ծ.-ն, ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամանետում քննվող քրեական գործի շրջանականներում ունենալով մեղադրյալի դատավարական կարգավիճակ, 2020 թվականի նոյեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հարցի քննարկման ժամանակ իր համար բարենպաստ դատական ակտ կայացնելու և անազատության մեջ չհայտնվելու համար, իր ծանոթի օժանդակությամբ, արդարադատությանը խոչընդոտելու նպատակով, միջամտել է գործի քննությանը:

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Հ. Ծ-ին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին և կրկին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ Դատարանի կողմից նախորդ միջնորդությունը մերժվել էր:

Միաժամանակ, հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է նախկինում ՀՀ ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վ. Ա.-ն, ով ներգրավվել է որպես մեղադրյալ և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և համապատասխան քննչական ու այլ դատավարական գործողություններ խմբի մյուս անդամներին հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, խմբի մյուս անդամների հետագա հանցավոր գործունեությունը կանխելու, խափանելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ 100-ից ավելի խուզարկությունների արդյունքում վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ հայտնվել են Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող տարբեր կուսակցությունների ղեկավար կազմում ընդգրկված անձանց կողմից հետագա հավաքների ժամանակ բռնություններ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու, բռնության միջոցով ներքին անկայունություն հրահրելու մտադրություններ ունենալու մասին փաստական տվյալներ:

Հարգելի հայրենակիցներ, ազգային անվտանգության ծառայությունը կրկին տեղեկացնում է, որ երկրում ստեղծվել են զանգվածային անկարգությունների իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում է զերծ մնալ պետության ներքին վիճակն ապակայունացնող, մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգող անթույլատրելի գործելաոճից, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրավահպատակ վարքագիծ, չտրվել սադրանքներին և, ըստ այդմ, վտանգի տակ չդնել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և զգուշացնում է, որ Ծառայությունը լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն:

Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում գործել բացառապես օրինականության և իրավունքի գերակայության դաշտում և ակնկալում է նաև այս գործընթացում հասարակության լայն շերտերի աջակցությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցավոր դրսևորումների վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ներքին և արտաքին անվտանգության, և հիշեցնում է, որ անկախ քաղաքական հայացքներից դրանք բարձրագույն արժեքներ են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։