Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Վազող տողեր

Կձևավորենք փաստահավաք խումբ և կստուգենք ՀՀ-ի ու Արցախի դեմ դավադիր գործարքի մասին լուրերը. նախկին ԱԱԾ-ականների կոչը

ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել հայտարարությյամբ, որում ասվում է.

«Ս.թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ծավալվող իրադարձությունները վկայում են, որ իրավիճակը կայունանալու, կարգավորվելու փոխարեն ավելի է սրվում, Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված արտաքին եւ ներքին անվտանգության սպառնալիքներն ուժգին եւ ակներեւ են դառնում:


Զինված ուժերում տիրող բարոյահոգեբանական վիճակը, մարտունակությունը, հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման գործընթացն ու պաշտպանությունը, Արցախի Հանրապետությունում հակառակորդի հետ դեռեւս տեղ-տեղ բռնկվող բախումները, երկրի կառավարման համակարգի կարեւորագույն ոլորտներում դրսեւորվող անգործությունն ու անկազմակերպվածությունը, ոչ մասնագիտական մոտեցումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ բռնաճնշման փորձերը, նրանց կողմից բարձրաձայնված իրական մտահոգություններն անտեսելու, լռեցնելու քաղաքականությունը, ազգային անվտանգության համակարգը ներքաղաքական պարզաբանումների մեջ ներքաշելու փաստը, արտաքին դիվանագիտության ոլորտում պասիվ, անարդյունավետ գործողությունները, նախաձեռնողականության իսպառ բացակայությունը, իրադարձությունների վրա ազդելու փոխարեն սոսկ արձագանքողի դերի ստանձնումը, պատերազմի հետեւանքների վերացումը զուտ Ռուսաստանի ղեկավարության վրա թողնելու անհասկանալի մոտեցումը վկայում են այն մասին, որ ստեղծված իրավիճակի արդյունքում պետության անվտանգային ողջ համակարգը խոցելի է դարձել եւ վտանգված է:

Նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավար անձանց ագրեսիվ հայտարարությունները կարող են իրականություն դառնալ, ինչի արդյունքում պատերազմական գործողությունները կծավալվեն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում՝ հանգեցնելով աղետալի հետեւանքների ողջ տարածաշրջանում:

Միեւնույն ժամանակ մամուլով պարբերաբար տարածվում են խիստ կարեւորություն ներկայացնող տեղեկություններ, որոնք ուղիղ կապ ունեն պատերազմի սանձազերծման եւ դրա արդյունքում մեր ունեցած տարածքային ու մարդկային կորուստների իրական պատճառների հետ, սակայն նմանատիպ հրապարակումների հեղինակները կամ դրանց հետ անմիջական առնչություն ունեցող անձինք խուսափում են հանրությանն ամբողջ ծավալով եւ լիարժեք պարզաբանումներ տալուց՝ բազմաթիվ հարցեր թողնելով անպատասխան: Մասնավորապես, մտահոգիչ է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եղած կապի արդյունքում միլիարդավոր դոլարների դիմաց Արցախի տարածքների հանձնման շուրջ սակարկությունների վերաբերյալ սպրդած տեղեկատվությունը:

Ստեղծված իրավիճակում մենք՝ ներքոստորոգրյալներս, երկրում տիրող իրավիճակը կայունացնելու համար կոչ ենք անում.

Իրավապահ մարմիններին չներքաշել ներքաղաքական ինտրիգների մեջ, վերածելով բռնաճնշումներ իրականացնող գործիքի:

Դուրս գալ շոկային վիճակից, դրսեւորել պրոֆեսիոնալիզմ եւ կոնկրետ գործողություններով լուծել զինված ուժերում ու կառավարման համակարգում առկա վերը նշված խնդիրները:

Սեղմ ժամկետներում թափանցիկ, հանրությանը մատչելի եղանակներով մանրակրկիտ ուսումնասիրել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կապի, նրանց միջեւ հնարավոր գործարքի վերաբերյալ եղած տեղեկությունները:

Հանրության բեւեռացումը վերացնելու, ազգային համերաշխություն ձեւավորելու նպատակով սեղմ ժամկետներում գնալ իշխանափոխության:

Եթե ՀՀ իշխանությունները սույն կոչը թողնեն անհետեւանք, ապա մեր կողմից կձեւավորվի փաստահավաք խումբ՝ փորձառու քննիչների, դատախազների, օպերատիվ աշխատակիցների, փաստաբանների եւ այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ, եւ առկա բոլոր միջոցներով կստուգվեն Հայաստանի եւ Արցախի դեմ հնարավոր դավադիր գործարքի ու դրա հետեւանքով պատերազմում դիտավորությամբ պարտվելու վերաբերյալ տեղեկությունները: Բացի այդ, կոչով կդիմենք ՀՀ ԱԱԾ եւ իրավապահ համակարգի մեր մյուս գործընկերներին՝ որոշելու ստեղծված իրավիճակում իրենց ծառայողական պարտականությունների հետագա իրականացումը շարունակելու նպատակահարմարությունը:

Հայտարարությունը բաց է, եւ դրան կարող են միանալ իրավապահ մարմինների, պաշտպանության նախարարության, սահմանապահ զորքերի նախկին եւ ներկա աշխատակիցները:

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ՊԺԿ պահեստազորի գնդապետ Միքայել Համբարձումյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ պահեստազորի գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյան

ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ պահեստազորի գեներալ-մայոր Գարեգին Մխիթարյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գեներալ-մայոր Զավեն Նանյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Գրիգոր Անտոնյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Էդուարդ Ղումաշյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Արտյոմ Գրիգորյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Վարդան Գալստյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Կարեն Հակոբյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Սամվել Բաղդասարյան

ՀՀ ԱԱԾ պահեստազորի գնդապետ Սամվել Սարգսյան