Լոռու մարզի գյուղապետերը ճնշումնե՞ր են գործադրում
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հերքել է Կուրթան համայնքում տեղի ունեցած ընտրախախտումների ու դժգոհությունների մասին լուրերը: Այդ մասին newspress.am-ին հայտնում է Լոռու մարզի մեր թղթակիցը:
Մարզում տիրող իրավիճակի մասին տեղեկություններ հայտնելու և լրագրողներին հետաքրքրող հարցերին պատասխանելու համար, նա հրավիրել է մամուլի ասուլիս:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ է, որ Կուրթան համայնքի գյուղապետը ճնշումներ է գործադրել բնակիչների վրա, նա ասաց, որ նման բան չի արձանագրվել: Պարզապես մի տարեց կին
փորձել է հանձնաժողովների անդամներին հարցնել, թե արդյոք կարող է ամուսնու փոխարեն քվեարկել: Նրանք էլ մերժել են:
«Կինը մի փոքր նեղվել է, որ ամուսինը հիվանդ է և նա ուզում էր նրա փոխարեն ընտրել: Բնականաբար, մի փոքր անհամաձայնություն է ստեղծվել»,- բացատրեց Արթուր Նալբանդյանը: