Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Իշխող խունտան մնում է բացարձակ անադեկվատ ստեղծված իրավիճակին․ Արփինե Հովհաննիսյան

Իշխանական խունտան շարունակում է անամոթաբար իրեն այնպես պահել, կարծես ամեն ինչ նորմալ է, շարունակում է ընդունել ու նախագծել օրենքներ, որոնք ոչ մի կապ չունեն այս խայտառակ իրավիճակի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով անհետ կորած եւ վիրավոր հայրենակիցներին առնչվող որոշ հարցերին։

Նա, մասնավորապես, գրել է․

«Հարգելի հայրենակիցնե՛ր,

Հայաստան պետությունը այս օրերին չի կարող ունենալ այլ օրակարգ, քան դավաճանի հեռացումն է ու դավաճանական պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված, անհետ կորած ու գերի ընկած անձանց խնդիրները: Իշխանական խունտան շարունակում է անամոթաբար իրեն այնպես պահել, կարծես ամեն ինչ նորմալ է, շարունակում է ընդունել ու նախագծել օրենքներ, որոնք ոչ մի կապ չունեն այս խայտառակ իրավիճակի հետ: Բայց ակնհայտ է, որ մենք այլեւս նույնը չենք ու չենք կարող լինել։ Մենք պարտավոր ենք նայել մեր շուրջը ու տեսնել այն ահռելի խնդիրները, որոնք այս սարսափելի պատերազմը առաջացրել է։

Դա նշանակում է, որ այս օրերին պետության իրավական քաղաքականությունը պետք է ուղղված լիներ այս օրհասական իրավիճակի մեղմացմանը, մարդկանց հոգսի թեթևացմանը։ Օրինակ՝ պետք է որոշում կայացնել, որ կառավարական ամառանոցները այլեւս պետական պաշտոնյաների համար չպետք է լինեն, այլ պետք է դառնան հայրենիքի պաշտպանների վերականգնմանն ուղղված հաստատություններ։ Այս պատերազմի արդյունքում մենք ունեն շուրջ 10 000 վիրավորներ ու մեկանգամյա օգնութամբ չէ, որ պետք է բավարարվենք։ Մինչդեռ այս առումով իշխող խունտան մնում է բացարձակ անադեկվատ ստեղծված իրավիճակին։

Մասնավորապես՝ հաջորդ շաբաթ սրանք մտադիր են քննարկել...... «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը, հենց այս պահին շրջանառում են վարչական դատարանի կողմից օրենքների դրույթների կասեցման որոշումները բողոքարկելու հնարավորությանը վերաբերող նախագիծ եւ այլն եւ այլն: Դա այն դեպքում, երբ անհետ կորածների ու նրանց ընտանիքներին աջակցելու մասին օրենքների մասով էլ այս պահին բազմաթիվ փոփոխությունների կարիք կա:

Օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանված է, որ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո: Այսինքն, երկու տարի այդ մարդիկ պիտի սպասեն, որ սրանք օրենքով իրենց երեխեքի ողջ կամ մահացած լինելը հաստատեն: Որ հետո էլ գոնե աջակցություն ստանան պետությունից: Այսինքն, այս ու այլ կարեւոր հարցերը թողած սրանք թիթեռ են նկարում:

Ես առաջարկում եմ այն օրը, երբ Ազգային Ժողով կոչված հաստատությունում, իշխանական անմեղսունակները կհրավիրեն նիստ, հավաքվել ու արտահայտել մեր բողոքի ձայնը ու թույլ չտալ քննարկել որեւէ այլ հարց, քան դավաճանի հեռացումն է ու իմ նշած ու նմանատիպ այլ խնդիրները:

Խորհրդարանական խմբակցություններին էլ խնդրելու եմ, որ թույլ չտան, որ դրանք որեւէ այլ բան քննարկեն, քան հիշյալ հարցն է: Որպես «Հայրենքի փրկության շարժման» խորհրդի անդամ՝ վստահ եմ, որ հաջորդ շաբաթվանից մեկնարկող գործադուլները, անհնազանդության ակցիաները ուղղված կլինեն նաեւ այս կարեւորագույն նպատակի իրականացմանը:

Հայաստանում չկա այլ օրակարգ, քան դավաճանի գնալն է: Հայաստանում չկա այլ, օրակարգ, քան դավաճանի գործողություններից տուժած մարդկանց խնդիրները լուծելն ու նրանց հանդեպ հոգատար լինելն է։ Հայաստանում չկա այլ օրակարգ, քան հայրենիքի փրկությունն է: