Թшղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն ԹորոսյանԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
«Հայաստանի Չորրորդ Հանրապետության» հայեցակարգը կեղծ է ի բնե․ Ռուբեն Մելիքյան
Պետական գույքը՝ Քոչարյանների ընտանիքի բիզնեսի՞ հիմք․ միլիարդավոր դրամների գործարքներն ու անպատասխան մնացած հարցերը
Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվnրականները չեն տեղակայվի ԹՐԻՓՓ-ի երկայնքով․ ԲաղայիՁմեռային հեքիաթն արդեն հասել է «Զորաց Քարեր» և «Ամբերդ ամրոց»Ես ընդհանրապես չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը Սահմանադրության հետ կապված. ՄԻՊՔՊ-ի վրայից պատերազմի հոտ է գալիս․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինան և եվրոպացի հովանավորները պատրաստվում են պшտերազմի շարունակմանը. Շոյգու«Ընտրողների նկատմամբ ճնշումները բացարձակապես անընդունելի են». ՓաշինյանԸնդդիմության համախմբումը ոչ միայն ողջունելի է, այլև՝ երկար սպասված. Մալյան
Մարզային ավտոբուսներն իրավունք չունեն երթևեկել Երևանում
Գագիկ Ծառուկյանի գործերը՝ ժամանակից վեր և սերունդներին փոխանցվող արժեքներ
Ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրից հետո կփոխվի Ուկրաինայի քարտեզըՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»
Երևանում դանակահարությունից մահացած 29-ամյա երիտասարդը ABC Media-ի նախկին աշխատակից էր
Ջրվեժի աղբավայրի գործունեությունը կասեցվել է, տնօրենը տուգանվել է 5,4 մլն դրամով
Արշակ Կարապետյանը հրավիրվել է գլխավոր դատախազություն
Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կրակովում հրաձգություն իրականացրած ահաբեկիչը մահացել է հիվանդանոցումԱրցախից տեղահանված շուրջ 25 հազար մարդ պետության աջակցությամբ տուն է գնել կամ կառուցում էԱլեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների հանդիպմանըԶգուշացե՛ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄԻՊ գրասենյակին 2027–ին գրեթե 4 մլն դրամով ավելի կհատկացվի. հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծըՓոխանակման կետերում դոլարի առքը 359 դրամ էՊետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Նարե ՍիմոնյանՀայաստանը երբեք այսքան խոցելի և օտարի կամքին ենթակա չի եղել, քան Փաշինյանի կառավարման արդյունքում. ԶուրաբյաԱսում էր՝ Շուշի են մտել, հասկանո՞ւմ ես. զոհվածի հարազատ (տեսանյութ)Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզումՀայտնաբերվել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, 43 փամփուշտ և «Ֆ1» տեսակի երկու նռնակ՝ պայթուցիչներովՊատշաճ հարգանք ո՛չ զոհվածները, ո՛չ չզոհվածները չեն ստանում․ Արտակ ԲեգլարյանՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք ենթակայանների. ՌԴ ՊՆԱյս իշխանությունները չեն ցանկանում գերիների մի մասի վերադարձը. Արտակ Բեգլարյան«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. նրա մոտ սրտի կանգ էր գրանցվելԱրժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո անցել է 6 տարի. ցավալի և ողբերգական իրադարձություններ են եղել. Նարե Սիմոնյան (տեսանյութ)Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը. միայն անուղղելի միամիտներն են հավատում Ադրբեջանի հետ՝ թղթերով ձեռքբերվելիք խաղաղությանը. ԶաքարյանՀայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳՆՀետիոտնին վրաերթի ենթարկած շտապօգնությունը ինսուլտով հիվանդի է տեղափոխել. ևս 2 շտապօգնություն են կանչել. մանրամասներԱրաբկիրում վթարային ջրանջատում էՏեղացող ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատար մեքենաների համար. Ճանապարհային դեպարտամենտԱՄՆ-ը hարվածել է Իրանի Քեշմ կղզունՓաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությական դեպքերի կապակցությամբԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով Էստոնիայի Հանրապետությունում էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՀայտնաբերվել է դանակահարության մեջ կասկածվող անձը. դանակահարված երիտասարդը հիվանդանոցում մահացել է (տեսանյութ)Ուժգին հրդեհ Չինաստանի բնակելի համալիներից մեկում. կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներՆուբարաշեն ՔԿՀ-ում պայմաններն անմարդկային են․ քրեակատարողական հիմնարկներում բացահայտվել են համակարգային խնդիրներ. Լիլիթ ԳալստյանԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»
Միջազգային

Կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել «Le monde» օրաթերթին։

Դուք ստանձնեցիք Ձեր պաշտոնը պարտության՝ հետպատերազմյան պայմաններում: Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները:

Մենք ներկայումս աշխատում ենք ճգնաժամային դիվանագիտության պայմաններում. կանգնած ենք բազմաթիվ հրատապ մարտահրավերների առջև: Դրանց թվում են՝ իրավիճակի կայունացումը, հետագա սրացումներից խուսափելը, բայց նաև տեղահանվածների կարիքները հասցեագրելը (Արցախի բնակչության 70% -ը ստիպված է եղել լքել իր բնակավայրը, ներկայումս արձանագրվել է 30%-ի վերադարձ), ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց և անհայտ կորածների մարմինների փոխանակման ուղղությամբ աշխատանքների շարունակումը։ Այս բոլոր հարցերը լուծումներ են պահանջում:

Ո՞ր փուլում է գտնվում Ադրբեջանի հետ ռազմագերիների փոխանակման գործընթացը։

Կազմվել են նախնական ցուցակներ: Երկու երկրների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ «բոլորը բոլորի դիմաց» դրույթով փոխանակման վերաբերյալ: Չէի ցանկանա ճշգրիտ թվեր նշել, քանի որ կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է այս խնդրին հրատապ լուծում գտնել, քանի որ ապացուցված է, որ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձինք անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում: Մենք աշխատում ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի ապահովենք նրանց անհապաղ վերադարձը: Հայտնի է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը վերջնաժամկետ չի սահմանում, և Բաքուն օգտագործում է տվյալ հանգամանքը՝ խնդիրը շահարկելու, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար։

Հայաստանը մտադի՞ր է մեղադրանքներ առաջադրել ռազմական հանցագործությունների կասկածների առնչությամբ:

Պատմության ցավալի դասերը մեզ սովորեցրել են, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է անպատժելիության պատճառով: Արցախի դեմ պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների առնչությամբ: Հայաստանը ցուցակագրում է փաստագրված բոլոր դեպքերը և դրանք փոխանցելու է իրավասու միջազգային կազմակերպություններին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

20 տարիների ընթացքում, Մինսկի խումը, որը պատասխանատու էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում գտնելու համար, ձախողել է, այնուհետև դուրս մնացել հրադադարի ստորագրման փաստաթղթից: Արդյո՞ք նրանք դեռ որևէ դեր կարող են ունենալ։

Մենք քանիցս ականատես ենք եղել Ադրբեջանի և նրա աջակիցների կողմից Մինսկի խմբի համանախագահների հասցեին բազմաթիվ քննադատությունների։ Իսկ մենք մշտապես համոզված ենք եղել և շարունակում ենք հավատալ, որ Մինսկի խմբի համանախագահները որոշիչ դերակատարում են ունեցել, որը թույլ է տվել վերջին քսան տարիների ընթացքում համեմատաբար կայուն խաղաղություն ապահովել տարածաշրջանում։

Հարկ է ընդգծել նաև, որ մինչ ներկայիս իրավիճակը մարտնչող կողմերի միջև խաղաղապահ որևէ ուժ չի եղել։ Շուտով նախատեսված է երեք համանախագահների այցը, և հույս ունենք, որ նրանք մեզ կօգնեն լուծել առկախված բոլոր խնդիրները։

Լեռնային Ղարաբաղի անկլավի անկախությունը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից։ Արդյո՞ք Հայաստանը նախատեսում է դա անել։

Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղության տանող բանակցությունների հիմնաքարը։ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը զուտ այն պատճառով, որպեսզի հնարավորություն, շանս ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ոմանք այսօր սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։ Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ Արցախի կարգավիճակի հարցը շարունակելու է մնալ բանակցությունների օրակարգում, որը գոհացնող է։ Տվյալ հարցում Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը։

Նախագահ Էրդողանը չորեքշաբթի և հինգշաբթի Բաքվում էր։ Ինչպիսի՞ հարաբերություններ եք պատկերացնում Թուրքիայի հետ ապագայում։

Ներկա պահին դիվանագիտական հարաբերություններ չունենք, թեև Հայաստանը որևէ նախապայման, ներառյալ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չի դրել հարաբերությունների կարգավորման համար։

Բոլորն ականատես եղան Թուրքիայի ներգրավվածությանը՝ Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ընթացքում։ Վերջին շրջանում Թուրքիան տարբեր տարածաշրջաններ վարձկաններ է փոխադրում՝ ապակայունացնելու նպատակով։

Վերջին տարիներին մեզ ասում էին «նոր Թուրքիայի» մասին, սակայն միջազգային հանրությունն ականատես եղավ, որ Թուրքիան վերջին 100 տարվա ընթացքում չի փոխվել։ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իշխող ատելությունը չի վերացել, ավելին․ այն նոր պարարտ հող է գտել՝ ի դեմս Թուրքիայի եղբայրական Ադրբեջանի։

Ի՞նչ եք կարծում հակամարտության ընթացքում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ։

Սա բավական համապարփակ հարց է։ Դուք ծանոթ եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր: Վլադիմիր Պուտինը և Սերգեյ Լավրովն ահռելի ջանքեր են գործադրել մարտերը կանգնեցնելու համար: 44 օրերի ընթացքում հրադադարի հաստատման 3 փորձ է եղել։ Հայ ժողովուրդը գնահատում է այդ ուղղությամբ ջանքերը, որոնց շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել։ Արցախում ռուսական խաղաղապահների (1960 զինվոր) ներկայության նպատակը նոր հակամարտությունից խուսափելն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնակչության որոշ հատվածի աչքերում վարկաբեկված է պարտությունից հետո։ Ինչպե՞ս կառավարությունը կարող է հաղթահարել քաղաքական այս ճգնաժամը։

Նմանատիպ ծանր ցնցում ապրած ցանկացած երկիր կհայտնվեր նույն իրավիճակում։ Հայաստանը անթերի ժողովրդավարություն չէ, սակայն մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել այդ բնագավառում։ Հասարակության միավորումը Հայաստանի և Արցախի շահերի գերակա պահպանման գաղափարի շուրջ մեզ կարող է օգնել հաղթահարել ճգնաժամը։ 600 տարվա ընթացքում մեր նախնիները ձգտել են ստեղծել հայկական պետություն, որից մենք դարեր ի վեր զրկված ենք եղել։ Մեր սերնդին հնարավորություն է ընձեռվել մասնակցել այդ անկախ պետության կերտմանը: Մենք իրավունք չունենք վտանգել վերջինիս գոյությունը և անվտանգությունը։