Համացանցում տարածված տեսանյութը արվել է դեկտեմբերի 12–ին, երբ 83 հայ զինծառայող դուրս է եկել Հին Թաղերում շրջափակումից․ News.am
Համացանցում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, տարածված տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են հայ զինծառայողները Հադրութի Հին Թաղեր գյուղի հատվածում շարքով դուրս գալիս ադրբեջանական շրջափակումից, արվել է դեկտեմբերի 12-ին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց այդ հատվածում դիրքերը պահած ՄՈԲ-ի դասակի հրամանատար Սամվել Աֆինյանը։
«Տեսանյութում մեր վաշտն է, Հին Թաղերից գալիս ենք դեպի Խծաբերդ, Խծաբերդ չհասած տարածքում է տեսանյութն արված»,- նշեց նա։