Շարունակում ենք կանգնած մնալ նույն դիրքում․ Կապանի քաղաքապետը՝ ադրբեջանցիների կողմից օդանավակայանը շրջափակելու մասին
Լուրերը, թե ադրբեջանցիները շրջափակել են Կապանի օդանավակայանը՝ իրականությանը չի համապատասխանում։ Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
«Նման բան չկա»,- ասաց քաղաքապետը։
Նա նաև նկատեc, որ իրավիճակը Կապանում, երեկվա համեմատ, չի փոխվել։
«Հիմա այն վիճակն է, որ որտեղ կանգնած ենք՝ դեռ շարունակում ենք կանգնած մնալ։ Հակառակորդի կողմից էլ որևիցե սադրանք և շարժ չկա»,- ասաց քաղաքապետը։