ԿԸՀ-ն ամփոփել է 110 տեղամասի արդյունքներըԵրևանում հնչել են կրակոցներ․ կա վիրավորԸնտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ՝ Վայոց ձորում. Հակակոռուպցիոն կոմիտեԿիրանցում ՔՊ-ն ստացել է 55,4 տոկոս, Բերքաբերում՝ 75.31 տոկոս, Ծաղկավանում՝ 81,5 ձայնԱրձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըՍալոմե Զուրաբիշվիլին շտապել է շնորհավորել ՓաշինյանինԵրևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել էԴանակահարություն` 8/24 տեղամասի հարակից տարածքում. «Ականատես»Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ընդհանուր ստացվել է 425 հաղորդում. ԴատախազությունԳյումրի քաղաքի 31|03 ընտրատեղամասում կտրոնների թվի անհամապատասխանություն կաՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ, որը կազմում է ընտրողների 58.97 %–ը Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ«Վարդաշեն» ՔԿՀ-ում ընտրության արդյունքներով առավելագույն ձայները ստացել է «Ուժեղ Հայաստան»-ըՔվեարկությունն ավարտվեց. ընտրատեղամասերի դռները փակվեցինԸնտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում է ներկայացրել 1650 անձ«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿԻշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է. դիմում են ծայրահեղ վտանգավոր քայլերի․ ՀԱԿ հայտարարությունԸնտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ«Վարչական ռեսուրսն օգտագործվում է աննախադեպ չափերով». Ավետիս ԱռաքելյանՄենք հաղթում ենք այս ընտրությունները, անպայման քվեարկեք․ Թաթոյանժամը 20:00-ից դռները փակվում են նոր եկող ընտրողների համար․ ԻրավաբանԻ՞նչ անել, եթե մինչև ժամը 20:00-ը չեք հասցրել քվեարկել, բայց արդեն ֆիզիկապես գտնվում եք ընտրատեղամասումԴուք իրավունք ունեք մնալ ընտրատեղամասում մինչև ձեր հերթը հասնի և ազատորեն կատարեք ձեր ընտրությունըԳաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ից պարզաբանում են․ «Փաստինֆո»Յուրաքանչյուր լրացուցիչ քվեն կարող է որոշիչ նշանակություն ունենալ. քաղաքագետ30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. փաստաբանՈր մարզն է ամենաակտիվն ընտրելՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը Իջևանում է՝ հարազատ մարդկանց հետԱհազանգ. «Բոյով» մականունով թաղային հեղինակությունը ահաբեկում է քաղաքացիներինԵս այսօր քվեարկել եմ ոչ թե մեր ընտանիքի, այլ Հայաստանի համար. ՍիրուշոԺամը 17։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող՝ 48.92 %. ԿԸՀԾալված քվեաթերթիկներ, ընտրողների ուղղորդման փորձեր. ընտրությունների ընթացքը ԳյումրիումԳնել Սանոսյանը գնացել, ընտրատեղամասի առաջ մխվել ա ու ժամերով ցուցումներ ա տալիս. Արման Աբովյան23/42 տեղամասում ընտրողը, ծրարը ձեռքին, քվեախցիկում սպասում է, մինչև հանձնաժողովի անդամներն իր քվեախցիկում կորած կտրոն են ման գալիսՔանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ ժամը 17։00-ի դրությամբՔՊ-ականների կողմից ծեծի է ենթարկվել Նաիրի Հոխիկյանի եղբայրըՃնշում, ապօրինի քարոզչություն և միջամտություններ․ «Արդար Քվեի» նոր ահազանգերը ընտրատեղամասերից«Ազատության» լրագրողը ընտրատեղամասում պարզել է, որ իր հասցեում իրեն անծանոթ մարդ կա գրանցվածՔվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամուր ու կայուն ապագա ունեցող ՀՀ-ի. Վահագն ԽաչատուրյանՀամատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկողներին. խախտվել է գաղտնիությունըՔիչ առաջ Նուբարաշեն ՔԿՀ-ում ընտրություն է կատարել Արթուր Օսիպյանը․ «Հետք»Հաղորդվում է բազմաթիվ խախտումների մասին, բայց հասկանալի չէ, թե որն է այդ խախտումների համար տեղեկատվության աղբյուրը. ԻոաննիսյանԸնտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 117 քրեական վարույթ. ՔԿՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Վանաձորի ընտրատեղամասերում կուտակումներ են. Մենուա Սողոմոնյանն ամփոփում է Վանաձորում արձանագրված հիմնական ընտրախախտումները (տեսանյութ)Ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական իրավունքներին առնչվող 59 ահազանգ. ՄԻՊ
Մեր իշխանության օրոք այսպիսի միջամտություններ ընտրություններին չեն եղել. Սերժ Սարգսյան
Գնացե՛ք ընտրատեղամաս. հանուն նրանց, ովքեր Եռաբլուրում են ու այսօր չեն կարող ընտրելԺամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 հազար 226 քաղաքացիԸնտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 դիմում է մուտքագրվել դատարան
Քաղաքականություն

Համբերությունից մի հանեք այս ժողովրդին, քայլող ապուշներ․ Վլադիմիր Գասպարյան

Հայ զինվորը չի պարտվել, Հայկական բանակը չի պարտվել, պարտվել է ռազմաքաղաքական ղեկավարությունը, դա ինձ համար անքննելի փաստ է։ Այս մասին «5-րդ ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Ցավակցում եմ բոլոր զոհվածների ծնողներին ու հարազատներին։ Երբեք չէի ցանկանա, որ ուժեղացնենք մեր երկնային լեգեոնը, սակայն հայ զինվորը տրվեց ամբողջովին։ Իմ ազգականներից եկել էին արձակուրդ, զինվորներ, նրանց հայացքը սառն էր, քարացած, նրանք գիտեն, որ արել են ամեն ինչ, կանգնել են մինչեւ վերջ, իրենց ընկերների կյանքն են տվել, ու հաղթել են, սակայն պարզվեց, որ մենք պարտվել ենք։ Մեր զինվորը կռվել է շատ լավ, մեր զինվորն ունի հոգի, ոչ թե ոգի։ Ես սեպտեմբերի 29-ին եմ եղել Արցախում, իմ մի խումբ տղաների հետ, սկզբում մտածում էի, դե 10 տարի է արդեն բանակում չեմ, որ երեւի ինչ-որ լուրջ բաներ են մտածել, օպերացիաներ, սկզբում հետ կքաշվեն, հետո կհարձակվեն, բայց ավաղ, արդեն 4-րդ օրը հասկացել եմ, որ այստեղ օպերացիայի խնդիր չկա, բանակի կառավարման խնդիր կա։

Երբ գնացի Ազատամարտիկների միություն ու տեսա տղաներին, խոսքը գեներալների մասին է, Օգանովսկուն, Լեվոնին Մնացականյան, Ղարամյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Ժաննա Գալստյանին, ես տեսա մեծ հոգս ու վիրավորվածություն։ Նրանք միայն մեկուսացված չէին, նրանք գործում էին ինքնուրույն, խնդիր էր ծագում, Օգանովսկին իր տղաներով շտապում էր ու խնդիր լուծում։ Իրականում ոչ թե նրանք էին մեկուսացված, մեկուսացված էին մեկուսացնողները։ Իսկ այնտեղ այնպիսի համախմբում կար, որ նրանք ինչ կարողացել, արել են։ Նաեւ Վիտալի Բալասանյանը։ Իսկ նրանք շաբաթը մեկ հրամանատար էին փոխում, գեներալի կոչումներ շնորհում, հերոսացնում բոլորին», ասել է Վլադիմիր Գասպարյանը։

Ոստիկանության գեներալ-գնդապետի խոսքով՝ իր մասնագիտությունն է թույլ տալիս խոսել այդ ամենի կանխամտածվածության մասին․

«Կան հարցեր, որոնց պատասխանները շատ շուտով հերթով բոլորը տալու են։ Մեզ՝ հաղթողներիս, պարտվածներ սարքեցին։ Առանց դավաճանության հող հանձնել հնարավոր չէր։ Իմ տղաները զոհվեցին ոստիկանությունից։ Իմ, որովհետեւ նրանք իմ ընտանիքն են։ Պետք է բացատրեն՝ ինչպես պատահեց, որ 44-ից 40-ը Շուշիում զոհվեցին։ Մեզ շատ լուրջ պատասխան պետք է տան։ Ինչո՞ւ էին նրանց թողել Մշակույթի տանը, ինչու էին տարել ու սարերում թողել։ Նրանք իմ զինակից ընկերներն են։ Պետք է պատասխան տան, որ զինվորին հուղարկավորել են առանց զինվորական պատիվներ մատուցելու։ Չի լինում այդպես։ Այսօր, քանի այդ հնարավորությունն ունեն, պետք է պատասխան տան օրենքի առաջ, պետք է օգտվեն այդ հնարավորությունից։ Հակառակ դեպքում՝ չգիտեմ ինչի է ընդունակ զայրացած ժողովուրդը։ Երբ կորցնում ես քո զավակներին, երբ ամեն օր գիտակցում ես, որ նույնիսկ մարմինները չես ստանալու։ Պետք է ներողություն խնդրեն, ոչ թե մեղադրեն ուրիշներին։

Վարչապետը, նա ինձ համար չի կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար, ես պատիվ ունեցել եմ ծառայել երեք նախագահների հետ, իսկ սա իմ գերագույն գլխավոր հրամանատարը չի, որովհետեւ ԳԳՀ-ն չի կարող բանակում ծառայած չլինել, կռված չլինել, բանակի հոգսերով չապրել, չի կարող մայիսին այնտեղ լինելով հայտարարել, թե մասնակցել է Ապրիլյան պատերազմին։ Դու ասում ես, թե ընտրյալ ես, բայց դու ընտրյալ չես, ու ես դա գիտեմ», ասել է Գասպարյանը, նաեւ ընդգծել, որ Շուշին առանց դավաճանության հնարավոր չէր վերցնել։ Վ․Գասպարյանի բառերով՝ ժողովուրդը ազգի գլխին խաթա է դարձել։

«Ես ազգի կողմնակիցն եմ։ Այսօր ազգն է վտանգված։ Ժողովրդին թող քաղաքական գործիչները տիրություն անեն։ Եվ Բանակը, եւ Ոստիկանությունը ազգինն են։ Երբ ազգին ծվատում են, լափում են զավակներիդ արյունը․․․ Ես կոչ չեմ անում ոստիկանությանը, ես ասում եմ՝ տղերք, ես ձեզ ուրիշ բան եմ սովորեցրել, ես ձեզ հետ միասին անքուն գիշերներ եմ լուսացրել, ձեր կողքին եմ եղել, տաքուկ աշխատասենյակում սուրճ չեմ խմել, մենք նույնն ենք եղել, ես իմ տղերքին կոչ եմ անում սթափվելու։ Նրանք պետք է մնան համակարգում, բայց չկատարեն անօրինական հրամաններ, ես կասեի՝ քմահաճույքները։ Ոստիկանապետը ազնիվ տղա է, նրա նշանակման ժամանակ լավ զգացի, մտածեցի, որ կբացատրի վարչապետին, ինչը կարելի է, ինչը՝ ոչ։

Համոզմունք ունեմ, որ ինքը չհասկացված է։ Պահի տակ զգացմունքային որոշումներ կայացնելով, չի աշխատելու այդ մեխանիզմը։ Կարծում եմ, որ տղաները, որոնք հոգնել են անօրինականությունից, թող դուրս գան, միեւնույն է, շատ շաւտով վերադառնալու են, ովքեր էլ մնան՝ թող չկատարեն անօրինական հրամաններ։ Ես չեմ կարծում, որ ոստիկանները պետք է կատարեն հրամանները մի մարդու, որի հոգին փառավորվում է, երբ ոստիկան են ծեծում։ Այն անտարբերության համար, որով տարան ու զոհեցին ոստիկաններին, ինձ խատասխան են տալու։

Չեմ մտնելու քաղաքական դաշտ, բայց օգնելու եմ իմ գիտելիքներով, իմ տիրապետած ինֆորմացիայով։ Մի օր Պանդորայի արկղը բացելու եմ»,-ասել է նախկին ոստիկանապետը։

Վլադիմիր Գասպարյանը համարում է, որ գործող վարչապետն իրականում չի ընտվել, քանի որ նա ընտրյալ չէ, ազգը չէր կարող նրան ընտրել, նրան չնչին մասն է ընտրել։

«Մի աղվես մի քանի մարդ է բերում, որոնք հաթաթա են տալիս, թե ինչեր եք ասում մեր գերագույն գլխավոր հրամանատարնին, թող գնա սահման ու դիրքերում հարցազրույց փորձի անցկացնել, ու նա կլսի՝ տու-տու-տու․․․ Մենք սատարում ենք մեր վարչապետին, տո դու ինքդ քեզ չես կարող սատարել։ Ես ապշած եմ մեր ոստիկանության վրա, ինչ է նշանակում հեղափոխության, չասեմ ինչպես ժողովուրդն է ասում, պահապանները․․․ Մոլորված հորթի հայացքով դեռահասներին, մտքով դեռահասներին, ես խորհուրդ եմ տալիս՝ սթափվե՛ք գժուկներ, անցավ այդ ժամանակը։ Հիմա եկել է ժամանակը սթափ, խելոք վեր ընկնելու ձեր տեղը։ Դուք հանում եք համբերությունից բոլորին, եթե ես եմ դուրս գալիս համբերությունից, դա նշանակում է՝ վատ են լինելու ձեր գործերը, տղաներ եւ աղջիկներ։ Դա նշանակում է, որ ես օգտագործելու եմ իմ գիտելքիներն ու ունակությունները երկրում տեղի ունեցող անառակությունները կասեցնելու համար»,-նշել է նա։

2018 թվականին տեղի ունեցածը Վլադիմիր Գասպարյանի բնորոշմամբ՝ տեխնոլոգիական հեղափոխություն էր, իսկ դիտարկմանը, թե տեսակետ կա, որ իշխանությունը փոխանցվել է Փաշինյանին, Գասպարյանն արձագանքել է՝ էշություն։

«Պարզապես պետք էր խուսափել արյունից։ Երբ մանկահասակ երեխաներին են փողոցներ լցնում, երբ հղի կանանց են դեմ տալիս․․․ Այս երկրում բոլորը բոլորին ճանաչում են, ես չեմ կարող Սիբիրից զորք բերել Մոսկվայում օգտագործելու նպատակով, այստեղ բոլորն իրար բարեկամ են եւ չի կարելի միմյանց դեմ հանել մարդկանց, այդ անհեթեթ դուխի փոխարեն պետք է աշխատի խելքը։ Եթե հրմշտոցից մեկ զոհ լիներ․․․ ոչ մի իշխանություն չարժի մարդու կյանք։ Եթե ես իմանայի, որ հայ մարդը կգա ու կդավաճանի, ես մեղքի տակ կմտնեի ու ինքնասպան կլինեի, թույլ չէի տա, որ ինձ սպանեն, կիմանայի, որ փրկել եմ 6 հազարից մարդու կյանք։ Երեւի այդքան խելացի չեմ եղել, որ կանխատեսեի այս ամենը»,-նշել է Վլադիմիր Գասպարյանը։

Ըստ նախկին ոստիկանապետի՝ եթե պարբերաբար հայտարարում ես, թե գերագույն գլխավոր հրամանատար ես, պետք է իմանաս, որ քո ամեն մի բառը կարող է օգտագործել թշնամին․

«Եթե հայտարարում ես, որ սկսում ես զրո կետից, որ սին է մինչեւ այդ եղածը, քո հակառակորդը նույնպես համարում է, որ ինչին հասել ենք մինչեւ հիմա՝ զրո է, ձեռքերն ազատ են, մանավանդ զինավառվելուց հետո։ Մենք բահերով ենք հաղթել, իսկ հիմա հայտարարել, թե այնքան ժամանակակից զենք չեն բերել նախորդները, ինչքան ես՝ երկու տարում, ես բահի կողմնակիցն եմ, դա խոսում է պոպուլիզմի մասին, ելակով բանակի մասին, դա խոսում է դատարկության մասին։ Երկրիս ղեկավարը չի տիրապետում իրավիճակին։ Ասում են՝ մենք այսպես ենք ասում, որ զինվորը թեաթափ չլինի․․․ Լսեք, զինվորը կռվում է, նա Ֆեյսբուքում չի։

Օդում կախված լուրեր կան, որոնք պատահաբար կարող են ընկնել գետնին, իսկ գիտեք ինչով կավարտվի՝ անկարգություններով։ Կհասցնե՞ն փակել իրենց ֆեյսբուքյան օֆիսները, չեն հասցնի։ Խորհուրդ կտամ փակել այդ այլանդակությունները»,-ասել է նա։

Մենք գիտենք՝ ինչ է եղել Մարտի 1-ին․ սպանողներին հերոս են ներկայացնում, մարդասպանին՝ հերոս, ընդգծել է Վլադիմիր Գասպարյանը։ «Մի հարց էլ ես տամ․ երբ մարդիկ երթով գնում են ոստիկանություն՝ ոստիկան չկա կանգնած, գնում են ԱԱԾ՝ էլի ոչ ոք չկա կանգնած, գնում են Սորոսի գրասենյակ՝ լիքը ոստիկան է կանգնած, Սորոսն է՞ այս երկրում իշխանություն»,-հռետորական հարց է հնչեցրել նախկին ոստիկանապետը։

«90-ականներին երկրի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանը փակեց, 5 ու խաչ իմ կողմից, նա ասաց, որ մեր երկրում օտարերկրյա ֆինանսավորմամբ ծառայություն չպետք է լինի»,-նշել է նա։

«Երեկ մի նոր դեպուտատ էին բերել ԱԺ, որի պապը 41 թվականին Ղարաբաղում կռվել էր․․․ Լսեք, ծաղրում ե՞ք մեր ժողովրդին, ես գիտեմ, որ դեբիլը դեբիլից դեբիլ է վերցնում, բայց սա հազարամյա պատմությամբ ժողովուրդ է, համբերությունից մի հանեք այս ժողովրդին, քայլող ապուշներ․․․ Ֆեյսբուքում մի նկար տեսա, որտեղ ավանակին նստած ադրբեջանցին ավանակին Փաշինյան ասելով քշում էր, այդտեղ տարօրինակ ոչինչ չտեսա, բայց մինչեւ հոգուս խորքը վիրավորված եմ, որ այդ ավանակին մեր զինվորական համազգեստն էին հագցրել։ Այս պղծությունը պետք է դադարեցվի»,-ասել է նա։