Մոտավորապես 160 գերի կա, որոնց մեծ մասը Շիրակից են․ քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ)
168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը,՝ Լանջիկի հատվածում, Գյումրի- Բավրա Ճանապարհը՝ Քեթիի հատվածում:
Մեզ հետ զրույցում Շիրակի մարզի բնակիչ Կարապետ Պողոսյանը նշեց, որ երեկ գերի ընկած զինծառայողների հարազատներն են ցանկանում են այս կերպ պատասխաններ պահանջել իշխանություններից.
«Մոտավորապես 160 գերիներ կան, որոնց մեծ մասը Շիրակի մարզից են, ու ծնողները, հարազատները, ուզում են այսօրվա իշխանություններից պատասխան պահանջել, թե որն է պատճառը: Երեկվա գերիների մեջ են: Այս պահին էլ նաև ՄՈԲ–ից ահագին մարդիկ կան, որ Հին Շեներում են մնացել կալցոյի մեջ»: