Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունը
Հասարակություն

Նիկոլը գնում է «Եռաբլուր», որ ի՞նչ անի կամ ի՞նչ ասի Մոնթեին ու Սպարապետին․․․

Դեկտեմբերի 19-ին հայտարարված է սգո օր: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը երթ է կազմակերպելու «Եռաբլուր» պանթեոն: Հայտարարված օրվա ու նաև երթի առիթով ասելիքները շատ են, սակայն դրանից մի քանիսի մասին:

Եվ այսպես՝ դեկտեմբերի 19-ին հայտարարվել է սգո օր: Այս օրը ընտրվել է այն սկզբունքով, որ լրանում է կապիտուլյացիայի ստորագման, ասել է թե՝ հայրենի հողը թշնամուն նվիրելու, մարդկանց անտուն ու անհայրենիք թողնելու և, ի վերջո, չվախենանք ասել դավաճանական փաստաթղթի ստորագման 40-րդ օրը, կամ, ինչպես ընդունված է ասել, քառասունքը:

Նախ, ինչպես արդեն տարբեր հարթակներում ու տարբեր անձիք փաստերով փորձում են ապացուցել, այս ծախված պատեերազմը, որն ի սկզբանե դատապարտված էր տարածքների զիջման ու կապիտուլյացիայի, սկսվել է սեպտեմբերի 19-ից:

Սա նշնանակում է, որ 2020 թվականը, բոլորի հուշերի մեջ մնալու է որպես սգո տարի, երբ հայ ժողովուրդը, իր չստացված ղեկավարի պատճառով, տանուլ տվեց հողը, կրակի բերան հանձնեց հազարավոր հայրենասեր ու քաջ տղերքի, ոչնչացրեց մի ամբողջ սերունդ․․․ ու այս ամենը միայն այս պահի դրությամբ, քանի որ հայտնի չէ, թե նա էլ ինչ անակնկալներ է նախապատրաստել հայերիս համար։

Ի վերջո, զոհվածների հարազատները չեն սպասում, թե երբ է գալու դեկտեմբերի 19-ը, որպեսզի այցելեն շիրիմներին, իսկ նրանք, ում որդու դին չի հասել իրենց, նկարի դիմաց կամ եկեղեցիներում, հիշեն ու սգան իրենց որդիների, եղբայրների ու ամուսինների մահն ու հարգեն հիշատակը... 

Իրականում ազգը սգում է պատերազմի առաջին օրերից՝ առաջին զոհերի հարազատների հետ․․․ 

Արդեն 2 ամիսից ավելի է սգում են բոլորը, և պետք է չէ ինչ-որ կոնկրետ օր հայտարարվի, որպեսզի դա համարվի սգո օր, իսկ եթե հայտարարվում է, ապա հենց այդ չարաբաստիկ պայմանագրի ստորագրման օրը պետք է դա լիներ․․․ Սրա մասին, թերևս այսքանը․․․

Ինչ վերաբերվում է Փաշինյանի հայտարարած երթին՝ դեպի «Եռաբլուր», ապա ոչ թե երթը, այլ այդ երթում հենց նրա մասնակցությունը՝ անընդունելի է։

Զոհվածների հարազատներից շատերն արդեն հրաժարվել են մասնակցել մի երթի, որին պետք է մասնակցի այն մարդը, ով անմիջական կապ ունի իրենց որդիների զոհվելու հետ։

Այդ մարդը գրչի մի հարվածով պարզապես զրոյացրեց ոչ միայն այս տարվա սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի ժամանակ զոհվածների թափած արյունը, այլև 90-ականների արցախյան պատերազմում կռված տղերքի արյունը, Մոնթեի, Թաթուլի ու բոլոր այն հերոս տղերքի, որոնց մարմիններն ամփոփված են «Եռաբլուրում»․․․

Փաշինյանը պարզապես գիտի, որ շատերն ունեն հարազատներ և հաշվի առնելով նաև իր հրաժարականի պահանջով փողոց դուրս եկող բազմության քանակը, նա ենթադրում է, որ երթը դեպի «Եռաբլուր» կարող է հաղթահարել անջրպեդը, որն առաջացել է իր և այդ մարդկանց միջև․․․

Այլ կերպ ասած, նույնիսկ այս հարցում Նիկոլը ազնիվ չէ իր ղեկավարած ժողովրդի հետ։ Նա շահարկում է զոհվածների հիշատակը՝ իր աթոռին մնալու ժամկետը երկարացնելու համար․․․

Հաշվի առնելով այն, որ Նիկոլը ունի 200-ին հասնող թիկնազոր, կան նաև կառավարության աշխատակիցներ ու իմքայլականներ, կարելի է եզրակացնել, որ մոտ 500-600 հոգի կհավաքվի նրա շուրջը և նա կմտնի «Եռաբլուր», բայց նախ դա ժողովուրդը չէ, և հետո, եկեք հասկանանք տարրական մի բան՝ Նիկոլը գնում է «Եռաբլուր», որ ի՞նչ անի․․․ նա գնում է Մոնթեին ու Սպարապետին ի՞նչ ասի․․․

Նա ինքն է հեղինակել այս պատերազմը, նա ինքն է մեղավոր այսքան զոհի համար, հիմա գնալու է վերևից, ողջ ու առողջ նայելու այդ զոհերի՞ն․․․ ասի՝ տեսա՞ք, ես թքեցի ձեր թափած արյան վրա՞, ես միայնակ հաղթեցի բոլորի՞դ․․․

Նույնիկ եթե նա ծնկաչոք մոտենա «Եռաբլուրին», մտնի ու ներողություն խնդրի իր դավաճան ստորագրության համար, ապա դարձյալ «Եռաբլուրը» նրա տեղը չէ, նրա տեղը նույնիսկ արդեն քավարանն էլ չէ․․․ որովհետև նա թիկունքից հարվածեց հերոսներին, ժողովրդին ու թշնամու ձեռքը հանձնեց հայ ազգի երկիրը․․․

Նիկոլը խոսում է «շիտակ ու ազնիվ» լինելու մասին՝ լինելով անազնիվ ու կեղծ իր ժողովրդի հանդեպ․․․ Մինչ օրս ոչ ոք դեռ չգիտի, թե էլ որ տարածքներն է թշնամուն տալու համար նա ստորագրել։ Դեռ այսօր էլ տարածքները թշնամին վերցնում է գերիներով, որոնց նա չի զգուշացնում թուրքի մոտենալու մասին, չի ասում, թե տղերք ջան, ստորագրել եմ, գալու են․․․ 

Մեր գերիների թիվը հասնում է 200-ի, ունենք նաև զոհեր․․․

Նիկոլին չի կարելի անգամ «Եռաբլուր»-ին մոտ թողնել, ուր մնաց թե նա մտնի ու պղծի այն իր շինծու ներկայությամբ․․․

Արմինե Մկրտումյան