Ընդդիմության երթը հասավ կառավարության շենքի մոտ. մասնակիցները վանկարկեցին «Վազգեն վարչապետ»
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կազմակերպած Արժանապատվության երթը, որն այսօր սկիզբ էր առել Սասունցի Դավիթ կայարանից, հասել է կառավարության շենքի մոտ:
Սաղաթելյանը կոչ արեց ողջունել կառավարության շենքում գտնվողներին, քանի որ Նիկոլ Փաշինյանն այդ շենքում եւ ընդհանրապես հանրության շրջանում աջակցություն չունի:
«Մեզ միացավ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, եկեք ողջունենք պարոն Մանուկյանին»,-ասաց նա, որից հետո երթի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «Վազգեն վարչապետ»: