Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունը
Հասարակություն

Թորոսյանը լուծարման է դատապարտել Հայաստանում գործող միակ նևրոզների կլինիկան․ զոհվածների հարազատները դիմել են կառավարությանը

Կոտայքի մարզի, Քասախ համայնքում գործող հանրապետության միակ նևրոզների կլինիկա փակ բաժնետիրական ընկերությունը կանգնած է լուծարման եզրին։ Դեկտեմբերի 11-ին կլինիկայի տնօրինությանն է ներկայացվել ՀՀ Առողջապահության որոշումը, որով 2021 թվականից բուժհիմնարկում դադարեցվելու է պետպատվերով սպասարկումը։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանը վստահեցնում է, որ առանց պետտավերի՝ կլինիկան չի կարող երկար գոյատևել։ Նա բացատրում է, որ հատկապես այս օրերին կենտրոնն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով։ Մասնավորապես առկա 50 մահճակալը սպասարկում են 55 հիվանդի։

Ցոլակ Հակոբյանը նկատում է, որ միշտ էլ իրենց մոտ հիվանդները շատ են լինում՝ 100% ծանրաբեռնվածությամբ, իսկ հատկապես այս պատերազմական շրջանում, նրանց թիվը ավելացել է և միտում կա ավելանալու՝ կապված զոհերի, վիրավորների ու անհետ կորածների թվի աճի հետ, քանի որ կլինիկայում հիմնականում բուժում են ստանում զինվորներ, հաշմադամներ ու զոհվածների ծնողներ և բոլոր նրանք, ովքեր հարազատի են կորցրել։ Այս մարդկանց հետ հարկավոր է վերականգնողական աշխատանքներ տանել, մինչդեռ, առանց որևէ հիմնավոր փաստարկի ու բացատրության, Առողջապահության նախարությունից ասել են, որ եկող տարի պետպատվեր չի գործելու։

«Առողջապահության նախարարությունը գրել է մեզ, որ նպատակահարմար չի գտնում 2021 թվականին պետպատվեր ներդնել այս կլինիկայում։ Եթե պետպատվեր չլինի՝ կլինիկան կամ պետք է լուծարվի, կամ բուժաշխատողները ազատման դիմում գրեն, և քիչ աշխատողներով սկսեք աշխատել վճարովի հիմունքներով»,-ասում է տնօրենը։

Նա անիրատեսական է համարում վճարովի հիմունքներով աշխատանքը, քանի որ հիմնականում գործ ունեն սոցիալապես անապահով խավի հետ։

«Մենք ինչպե՞ս կարող ենք, օրինակ՝ զինվորից, կամ զինվոր կորցրած ծնողից գումար վերցնել»,-ասում է կլինիկայի տնօերնը։

Նա նշում է, որ աշխարհում կան նևրոզների բաժանմունքներ, որոնք գործում են հոգեբուժարանների կազմի մեջ, իսկ սա միակ այդպիսի կլինիկան է, որը գործում է որպես առանձին հիվանդանոց։

«Եթե այդ բուժհաստատությունը չգործի՝ հիվանդներին կուղարկեն հոգեբուժարան։ Ես ինչպե՞ս կարող եմ մեր զինվորներին հոգեբուժարան ուղարկել, նրանք խելագար չեն»,-ասում է Ցոլակ Հակոբյանն ու նկատում, որ պետպատվերի շրջանակում հիվանդները 3 անգամ անվճար սնվում են, սպասարկում են դեղորայքով ու մասնագիտացված բուժում իրականացնում։

Կլինիկան ունի 45 աշխատող, ովքեր նվիրվածությամբ աշխատում են։ Նրանց թվում է նաև մեկ ամիս առաջ Արցախի հարավային հատվածում մարտերի ժամանակ նահատակված գնդապետ Վահագն Ասատրյանի մայրը։ Նա աշխատում է որպես գլխավոր բուժքույր և վիշտը սրտում, բայց մասնագիտորեն ու անվերապահորեն իր գործին նվիրված՝ օգնում է վերականգնվել այլ որդեկորույս մայրերին ու վիրավոր զինվորներին։

«Եվ այս կնոջը զրկում են աշխատելու իրավունքից, պատկերացնո՞ւմ եք․․․»,-ասում է Ցոլակ Հակոբյանը։

Նկատենք, որ կլինիկայի հաճախորդները նամակ են ուղղել Կառավարությանը՝ վարչապետին ու Առողջապահության նախարարին, ներկայացնելով պետպատվերը հանելու հետ կապված իրենց մտահոգությունը և հնարավոր խնդիրները։

Արմինե Մկրտումյան