Գլխավոր դատախազության վարչության պետն ազատման դիմում է գրել
Yerevan.Today-ի տեղեկությունով առաջիններից, ով արդեն դիմում է գրել աշխատանքից հեռանալու մասին ՀՀ Գլխավոր դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն պետ Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանն է։
Նա երեկ կոչով հանդես էր եկել նաև նախկին Գլխավոր դատախազ՝ Գևորգ Կոստանյանը՝ իր գործընկերներին հորդորելով, չծառայել իշխանությանը, այլ պետությանը, թույլ չտալ, որ իրենց մասնագիտական բարձր կարողությունները, պետական դավաճանների կողմից օգտագործվեն ի վնաս մեր պետության եւ ժողովրդի:
«Վստահ եմ, գիտակցում եք, որ «ես հանձնարարություն էի կատարում» կամ «իմ գործն էի կտարում» արդարացումը չի աշխատելու: Ապօրինի հրաման կատարելը հանցագործություն է», - հայտարարության մեջ նշել էր Կոստանյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում