ԿԸՀ-ն դեռ չի մեկնաբանում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քվեաթերթիկի պատռումը
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը չի ցանկանում հանրաքվեի օրը մեկնաբանություն տալ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քվեաթերթիկը հրապարակային ձևով պատռելու փաստին:
«Թույլ տվեք այս պահին չարձագանքել այդ դեպքին, քանի որ դա կարող է քաղաքական ընկալումներ պարունակել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արհեստավարժ մարմին է, եթե դա դիտարկվի ընտրական վարչարարության, ընտրախախտման կամ քվեարկության ազդեցության տեսանկյունից` հանձնաժողովը կտա կոլեգիալ որոշման որակում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արմեն Սմբատյանը:
Դեկտեմբերի 6-ին, մասնակցելով ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, «Ժառանագություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակայնորեն պատռել է քվեաթերթիկն ու այն գցել քվեատուփի մեջ: