Արժանապատվության երթն այսօր սկսվում է Սասունցի Դավթի հրապարակից, ժամը՝ 17։00-ին. քայլ առ քայլ հասնելու ենք Հայաստանի ազատագրմանը․ Մելիք-Շահնազարյան
Պատերազմի ավարտից գրեթե 40 օր է անցել, բայց նման մի օր չկա, որ Արցախից մի վատ լուր չստանամ։ Նման մի օր չկա, որ Ալիևը հերթական անգամ չթքի մեր պետության, ժողովրդի ու ազգային արժանապատվության վրա։ Ու նման մի օր չտեսանք, երբ ՀՀ կամ Արցախի իշխանությունները տղամարդավայել գոնե մի քայլ անեին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ես չեմ կարող հաշտվել այս իրողությունների հետ։ Արդար չի։ Մեր ժողովուրդը դրան արժանի չի։ Ոչ մի կերպ արժանի չի։ Դրա համար բոլոր ընկերներիս և հետևորդներիս խնդրում ու պահանջում եմ՝ դո՛ւրս եկեք փողոց։ Պայքարե՛ք այս դավաճան վիժվածքի դեմ։ Երկիրը դո՛ւրս բերեք այս վիճակից։
Արժանապատվության երթն այսօր սկսվում է Սասունցի Դավթի հրապարակից, ժամը՝ 17։00-ին։ Այսօրվա մեր երթը պետք է ավելի հուժկու լինի քան երեկվանն էր։ Վաղվանն էլ այսօրվանից է մեծ լինելու։ Այլ տարբերակ չկա։ Պիտի քայլ առ քայլ հասնենք Հայաստանի ազատագրմանը։ Միացե՛ք»,-գրել է Մելիք-Շահնազարյանը։