Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Տեղեկատվական տեռորի «սուպերաստղ» իշխանությունը «մեդիատեռորից» է խոսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հայ ժողովուրդը ծանր օրեր է ապրում, դրա արդյունքում է, որ հանրությունը շատ զգայուն է Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող յուրաքանչյուր գործընթացի նկատմամբ։ Իրադրության առանձնահատկությունը նաև այնպիսին է, որ շատ հաճախ հակասական տեղեկություններ կարող են շրջանառվել, այդ թվում՝ պետական մարմինների կողմից։ Ավելին՝ վաղուց արդեն հանրության շրջանում կարծիք է ձևավորվել, որ եթե այս իշխանությունները ինչ-որ բան հերքում են, ուրեմն այդ հերքվող տեղեկությունը բացարձակ ճշմարտություն է: Այ, այսպիսի կարծիք են ձևավորել իշխանություններն իրենց հետևողական ստերի, կեղծ հերքումների և հանրության հանդեպ տեղեկատվական տեռոր իրականացնելու արդյունքում:

Այս օրերին թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ սահմաններին տեղի են ունենում տարօրինակ իրադարձություններ, որոնց մասին հանրությանը պատշաճ պարզաբանումներ չեն տրվում: Կեսգիշերին մոտ իրավապահ մարմիններում տագնապ է հայտարարվում, մեծ ուժեր են կենտրոնացվում կառավարության, Ազգային ժողովի և կառավարական առանձնատան մոտ, որոնց հետ կապված հրապարակվում են լուսանկարներ: Նիկոլ Փաշինյանին լուսանկարում են նաև ՔՊ գրասենյակի մոտ: Իսկ այդ ընթացքում իշխանությունները որևէ պարզաբանում չեն տալիս, թե ինչ է կատարվում, ինչ պատճառով են այդքան մեծ ուժեր կենտրոնացնում։

Հետո երբ տարբեր տեղեկություններ են շրջանառվում, ինչ-որ մուննաթախառն հերքումներ են սկսում նետել դաշտ։ Ավելին՝ նիկոլական որոշ պատգամավորներ մեդիատեռորի մասնագետ որոշ սատելիտների հուշմամբ սկսում են բոլորին մեղադրել «մեդիատեռորի» մեջ, ձեռքի հետ ինչ-որ կասկածելի «պահապանների» ու ֆեյքերի ձեռամբ հրապարակ նետելով լրատվամիջոցների դեմ արշավ սկսելու անհրաժեշտության մասին «թեզեր»՝ իբր ժողովրդի ցանկություն ներկայացնելու ակնհայտ դիտավորությամբ:

Իսկ որ այդ ամենը հստակ ուղղորդված էր, ապացուցեց նաև Նիկոլ Փաշինյանը, որը հաջորդ օրը Անվտանգության խորհրդի նիստում արդեն անձամբ խոսեց տեղեկատվական ահաբեկչության մասին, երեկ էլ հերթական անգամ նույնիսկ օտարերկրյա գործակալներ սկսեցին աչքին երևալ։ Իհարկե, տեղեկատվական հոսքերի առումով խնդիրներ կան: Սակայն, մի կողմից՝ անհասկանալի է, թե այդ ի՞նչ մեդիատեռորի մասին է խոսքը, իսկ մյուս կողմից էլ՝ ով, ով, բայց մի՞թե Փաշինյանն իրավունք ունի մեղադրել դրանում ուրիշներին, երբ ինքն ու իր գլխավորած քաղաքական ուժը ոչ միայն այս երկուսուկես տարիներին, այլև դրանից շատ առաջ միշտ այդ գործով են զբաղված եղել։

Փաշինյանի՝ խմբագիր, ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ, առավել ևս գործադիրի ղեկավարի աթոռը զբաղեցնելու ողջ շրջանում մենք ականատես ենք եղել ահռելի չափերի ստի ու ապատեղեկատվության տարափի: Սրան գումարած՝ այդ ամբողջ ժամանակահատվածում գեներացվել է ատելության և թշնամանքի մեծ դոզա, զուգահեռ հրապարակ են նետվել կեղծ օրակարգեր՝ հանրությանը շեղելու նպատակով: Ավելորդ է նույնիսկ խոսել այն մասին, թե ինչպես պատերազմի 44 օրվա ընթացքում իշխանությունները հետևողականորեն ստերով ու ապատեղեկատվությամբ կերակրեցին հանրությանն ու փափուկ բարձ դրեցին նրանց գլխի տակ՝ թաքցնելով իրերի իրական վիճակը, մինչև որ հանրությունը դեմ հանդիման կանգնեց առկա խայտառակության, նվաստացման ու պարտության առջև:

Այդ նույն ժամանակահատվածում նույն իշխանություններն ու նրանց սատելիտները «ներսի թշնամիների» մասին էին ակնարկում՝ հավելելով, թե դրանք թուրքից ավելի վատն են, սպառնում էին, թե «սպասեք, դուք դեռ ձեր հալը կտենաք», բղավում էին, թե «թավիշ չի լինելու», ամեն օր զգետնում էին թշնամուն, հօդս էին ցնդեցնում ողջ Ադրբեջանը, զոհերի թիվը հատուկ մշակված «չափաբաժնով» էին ներկայացնում հանրությանը (ինչպես և հիմա), իսկ կապիտուլյացիոն խայտառակությունը ստորագրելուց հետո ժամանակին պատերազմը չկանգնեցրած Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինչ-որ օլիգարխների մասին, քաղաքացու վրեժի մասին, բախումների բացահայտ կոչեր էր հնչեցնում և այլն, և այլն: Իսկ հիմա ամբողջ հանրությանը մեդիատեռորի ենթարկած ու մարդկանց ուղեղները հաղթանակի կեղծ կարգախոսներով լվացած իշխանությունները մեղադրում են ուրիշներին։

Ստացվում է հայտնի կարգախոսը՝ «գողն առաջին է գոռում՝ բռնեք գողին»։ Հնարավոր է, որ դրանով իշխանություններն ուզում են մարդկանց ուշադրությունը շեղել իրենց անգործությունից և ապաշնորհությունից, իրենց հեռանալու համաժողովրդական պահանջից, բայց և չի բացառում, որ իր սովորության համաձայն, Նիկոլ Փաշինյանը նոր ճնշումների դաշտ է ապահովում՝ իր ծայրահեղ վտանգավոր հետևանքներով հանդերձ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: