Դատավոր Արթուր Մկրտչյանը պատերազմի ժամանակ որդուն փախցրել է սահման մեկնող ավտոբուսից
Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ դատավորներից մեկը, պատերազմի առաջին օրերին խնդրել է, որ Նիկոլ Փաշինյանն իր որդուն զորակոչից «թռցնի»։
NewsPress.am-ի տեղեկություններով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի որդին պատերազմի վերսկսման օրերին ծանուցագիր է ստացել ու գնացել զինկոմիսարիատ: Երբ արդեն երիտասարդին տեղափոխելիս են եղել սահման, դատավոր հայրն անձամբ ավտոմեքենայով գնացել է որդու հետևից, կանգնեցրել է ավտոբուսը և այնտեղից իջեցրել իր որդուն:
Նշենք, որ մեր տեղեկությունների համաձայն, զինվորներին տեղափողող ավտոբուսն հասել էր Արտաշատ, երբ դատարանի նախագահը որդուն փախցրել է սահման մեկնող ավտոբուսից: