ՀՀ զինված ուժերը վերահսկում են իրավիճակը
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծում: Հակառակորդի որևէ գործողություն անպատասխան չի մնացել և սահմանագոտում իրավիճակը կայունացնելու ու ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկատվության համաձայն` հրետակոծության հետևանքով ականապայթյունային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:
Հատկանշական է, որ ի հակառակ հայկական կողմի` ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների և ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը համապետական նշանակության ժողովրդավարական միջոցառումների անցկացման ժամանակահատվածում, ինչպես նաև միտումնավոր լարվածություն է ստեղծում սահմանագոտում ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների և հանդիպումների նախաշեմին: