Հանրաքվե և ընտրություններ՝ մեկ օրում
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ այսօր մի շարք համայնքներում բացի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, անցկացվում են ՏԻՄ ընտրություններ:
Նա նաև նշեց, որ քվեարկությունը լիարժեք կազմակերպելու համար անհրաժեշտ ամեն ինչ ԿԸՀ-ն արել է, տրամադրել է ընտրատեղամասերին անհրաժեշտ պարագաներ, տպագրվել է 2 միլիոն 640 հազար քվեաթերթիկ, ՏԻՄ ընտրություննների համար ևս տրամադրվել է անհրաժեշտ պարագաներ:
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 34 համայնքներում: Նշված համայնքներից 26-ում տեղի են ունենում միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: