Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Փաշինյանը փորձում է առաջնորդվել «հողերը տամ թուրքին, ինքնիշխանությունը՝ ռուսին, միայն կենդանի մնամ» սկզբունքով. Ավետիք Չալաբյան

Հանգստյան օրերին տեղի ունեցած իրադարձությունները Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի շուրջը եկան հիշեցնելու, որ պատերազմը չի ավարտվել, որ մեկ ամիս առաջ ստորագրված Կապիտուլյացիայի ակտը ընդամենը զինադադար է, ոչ թե խաղաղության պայմանագիր, եւ այն ամեն րոպե կարող է խախտվել, որպես կանոն, այն կողմից, որն իրեն կարող է թույլ տալ խոսել ուժի դիրքերից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Այս երկու բնակավայրերի, եւ նրանց շուրջը գտնվող ռազմավարական դիրքերի խնդիրը սրությամբ կանգնած էր զինադադարի առաջին իսկ օրվանից։ Այս դիրքերը հերոսաբար պահվել էին Բերձորի շրջանում կռվող հայկական ստորաբաժանումների կողմից, մեկ հստակ նկատառումով՝ ունենալ ռազմավարական պլացդարմ Շուշին գրոհող հակառակորդի թիկունքում (դա ակնհայտ է մեկ անգամ քարտեզին նայելուց)։

Զինադադարից հետո, ռուսական խաղաղապահ ուժերը ի սկզբանե մեծ շահագրգռվածություն չունեին այստեղ տեղակայվելու, պատահական չի, որ այս հատվածը նրանց պատասխանատվության գոտու քարտեզում հայտնվեց միայն երեկ, արդեն թշնամու կողմից նրա վրա զանգվածային գրոհից հետո։ Ամբողջ այս ընթացքում, դիրքերը պահել են այստեղ կռված հայկական կամավորական ջոկատները, իսկ Երեւանի եւ Ստեփանակերտի ղեկավարությունը, այս հատվածը նոր ուժերով ամրապնդելու եւ անառիկ ամրոց դարձնելու փոխարեն, պասիվ սպասել է ռուսական խաղաղապահների գալստյանը։

Այս իմաստով սիմպոմատիկ էր հանգստյան օրերին դեռեւս վարչապետի պաշտոնում գտնվող անձի խոսնակի կողմից արված հայտարարությունը, ըստ որի իրենք այս խնդրի մասին վաղուց տեղյակ են պահել ռուսական խաղաղապահ ուժերին, սակայն նրանք մինչեւ հիմա իրենց ստորաբաժանումը այս տարածքում չեն տեղակայել։

Այս տարօրինակ հայտարարությունից հետեւում է, որ Արցախի հայկական տարածքների պաշտպանության պարտականությունը Հայաստանը դնում է ռուսական խաղապահների վրա, կարծես այլեւս չկան հայկական զինված ուժեր եւ Արցախի պաշտպանության բանակ։

Սա սակայն աբսուրդ է, զինադադարի փաստաթղթի մեջ ոչ մի տեղ չի ասվում, որ հայկական զինված ուժերը դեմոբիլիզացվում են, կամ Արցախի պաշտպանության բանակը դադարում է գոյություն ունենալուց՝ ընդհակառակը, հստակ ֆիքսվում է, որ կողմերը մնում են իրենց դիրքերում, ուստի յուրաքանչյուր կողմ հենց ինքն է պատասխանատու իր փաստացի ենթակայության տակ գտնվող տարածքի պաշտպանության համար, իսկ ռուսական խաղաղապահները վերահսկում են զինադադարի ռեժիմի պահպանությունը կողմերի միջեւ, եւ իրենք հակամարտության կողմ չեն։

Իրականում, ակնհայտ է որ արտաքին եւ ներքին համատարած մեկուսացման մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է առաջնորդվել «հողերը տամ թուրքին, ինքնիշխանությունը տամ ռուսին, միայն կենդանի մնամ» աղետալի սկզբունքով, թերեւս մինչեւ վերջ չգիտակցելով, որ Հայաստանը ոչ այդքան հող ունի, ոչ այդքան ինքնիշխանություն, եւ ամեն մի հերթական հանձնումը ավելի է սեղմում մեր շուրջը հրե օղակը, եւ մոտեցնում է մեզ պետականության կորստին։

Խծաբերդից եւ Հին Թաղերից հետո հերթում Կապանի քաղաքի պաշտպանական գոտին է, Գորիս-Կապան ճանապարհը, իսկ հեռանկարում՝ նաեւ ամբողջ Սյունիքը, որի վրա իր հավակնությունները Ադրբեջանի դիկտատորը աներկբա հայտնեց անցած շաբաթ, եւ որի իրականացմանը, թուրք-ադրբեջանական տանդեմը, անկասկած, ձեռնամուխ կլինի, եթե Հայաստանից դիմադրություն չտեսնի։

Այս աղետալի ընթացքը կարելի է կանխել, եւ նույնիսկ ապագայում հետ շրջել, եթե Հայաստանում ձեւավորվի այնպիսի իշխանություն, որը ընդունակ է մոբիլիզացնել ազգի ցաքուցրիվ եղած, բայց իրականում բավական մեծ եւ կարող ուժերը, նորովի եւ իրատեսորեն հարաբերությունները կառուցի հիմնական արտաքին գործընկերների հետ, ոգեւորություն եւ հույս տա Հայաստանում ապրող ժողովրդին, ներառյալ նրա այն մասին, որը 2018 թ․ իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին։

Այս իշխանությունը կարելի է ձեւավորել միայն համազգային համաձայնության եւ կոլեկտիվ պատասխանատվության միջոցով, ներգրավելով այն ուժերին, որոնք իրենց վրա չեն կրում անցյալի հիմնական սխալների բեռը, պատրաստ են համագործակցության եւ տքնաջան աշխատանքի՝ հանուն մեր երկրի, եւ այսուհետեւ ազնիվ կլինեն սեփական ժողովրդի հետ։

Այս ճանապարհին, այսօր կանգնած է Նիկոլ Փաշինյանը, որը հուսահատ կառչել է իր աթոռից, փորձում է նորից պառակտել պատերազմի ողբերգությունը դեռեւս չվերապրած հասարակությունը, ոստիկանական միջոցներով ճնշել իր քաղաքական հակառակորդներին, իր արբանյակների միջոցով հակառուսական տրամադրություններ սադրել, եւ այդպես շարունակ՝ երկարաձգելու իր անփառունակ իշխանությունը։

Նրա իշխանության ամեն օրը մեր պետականության մի մասնիկ է կորում, մեր հայրենիքի մի հատված, մեր տնտեսության մի հյուլե՝ և այս ամենը, թշնամու չդադարող ագրեսիայի եւ ռազմաշունչ հռետորաբանության ֆոնին։

Նախկինում ես անկեղծորեն հույս ունեի, որ Նիկոլ Փաշինյանը կգիտակցի, որ ինքն այլեւս այս ճգնաժամից դուրս գալու միջոց չունի, և հրաժարական կտա՝ ճանապարհ բացելով նոր զարգացումների համար, ինչպես դա արեցին բազմաթիվ այլ պաշտոնյաներ, որոնք պատասխանատվություն ստանձնեցին այս պատերազմում պարտության համար եւ հեռացան։

Սակայն ցավով պետք է արձանագրեմ, որ պրն Փաշինյանը կամ բացարձակ կտրվել է իրականությունից, կամ էլ իր անձնական շահը վեր է դասում մեր բոլորի հավաքական շահից, և շարունակելով համառել, հետեւողականորեն տանում է մեզ դեպի նոր աղետ։

Ուստի ես դիմում եմ արդեն նրա կողմնակիցներին՝ մասնավորապես, Ազգային ժողովում գտնվող՝ եթե մենք կորցնենք մեր պետությունը, ձեզնից ոչ մեկը հոգու փրկություն չի գտնելու, արդարացում չի ունենալու, սեփական երեխաների աչքերին հեռավոր ափերում չի կարողանալու նայել։ Դուք այսօր կարող եք գործել՝ ազդել ձեր առաջնորդի վրա, միասին ընդունելի լուծումներ գտնել, և օգնել փրկելու մեր բոլորի պետությունը, այլապես վաղը նրան կհասնի Խծաբերդի ճակատագիրը։