Տիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով
Հասարակություն

Նիկոլը պետք է գնա․ թուրքին հայի օջախ հրավիրած տանտերն այլևս անելիք չունի մեր երկրում

Նկատե՞լ եք, որ բոլոր նրան, ովքեր դեմ են փողոցով ու ուժի զոռով երկրում իր իշխանությունը հաստատած Փաշինյան Նիկոլի հրաժարականին՝ մի հարց են առաջ քաշում․ «...երկիրը 30 տարի առաջ են ծախել․․․»։

Այս թեզով կիսվում է հատկապես Հայաստանից դուրս գտնվող մի զանգված ու Հայաստանում գտնվող մի մասսա, ովքեր անհեռատեսորեն բարբաջում են՝ «Նիկոլը գնա՝ նախկինները կգան» կամ, որ նույնն է՝ «Նիկոլը չէ՝ բա ո՞վ»․․․

Նույնսիկ եփած հավը կարող էր ծիծաղել այս հարցադրման վրա, եթե ամեն ինչ այդչափ ողբերգական ու ավելի լուրջ չլիներ․․․

Սա իհարկե կարող էր համարվել տեղին ու ճիշտ հարցադրում, հատկապես, որ անցած տարիների ընթացում երկիրն իսկապես թալանվել է ու շարքային քաղաքացու համար կյանը դժվար է եղել։ Սակայն պետք է նկատենք, որ այս հարցադրումն այսօր պարզապես շահարկվում է։ 

Այս հարցադրումներն իրենց բերանի ծամոն են սարքել նրանք, (ընդ որում ուրիշի բերանից հանած ծամոն), ովքեր իրապես չեն գիտակցում, թե ինչ կար, իրենց լեզվով ասած, «հեղափոխություն»-ից առաջ, և ինչ ունենք այսօր։

Շատերին պարզապես տեղյակ ահելու, իսկ ոմանց հիշեցման կարգով ասենք, որ 30 տարի առաջ Հայաստանն անկախացավ, ու ոչինչ չուներ: Այս տարիները շատերը հիշում են որպես «ցուրտ ու մութ» կամ «տալոնով հացի ու նավթի» տարիներ․ չկար ո՛չ ջեռուցում, ո՛չ էլեկտրաէներգիա, ո՛չ ջուր (ավելի ուշ, ջուրը և լույսը սկսեցին օրվա մեջ մեկ ժամով տալ)...

Այդ տարիներին էր, որ բարձրացավ Արցախի խնդիրը․․․ Պատերազմ ու ձեռք բերված հրադադար՝ մեզ համար շահեկան դիրքերով։ Այդ ճգնաժամային տարիներին  մեր երկիրը կարողացավ կերտել հաղթանակ։ Հերոսների արյունը թափվել է ձեռք բերված տարածքների համար․․․

Ձևավորվեց հայոց բանակը, աստիճանաբար դուրս եկանք ճգնաժամից․․․ ինչպես կուզեք՝ մտածեք, բայց մեզ հաջողվեց դուրս գալ տնտեսական ծանր վիճակից։

Արդեն հասկացաք՝ անընդհատ շահարկվող 30 տարվա մեջ էին այդ հաղթանակի տարիները։ Այդ 30-ի մեջ են նաև այն տարիները, երբ սկսեցին կառուցապատել ճանապարհները, կառուցել շենքեր, հիվանդանոցներ, դպրոցներ, մարդիկ սկսեցին աշխատել ու ապրել․․․ 

Թերություններ կային, այո՛, բայց այն ինչ ունեիքն մինչ 2018 թվականը, այսօր դրանից էլ կիլոմետրերով ցած ենք գլորվել։ 

Երբ Փաշինյանը փողոց հանեց մարդկանց, նա խոստացավ բարեկեցիկ կյանք՝ թեթևացնել հարկերը, տեսախցիկները հանել, բարձրացնել աշխատավարձերը, նպաստներն ու թոշակները։ Նա խոստացավ Արցախի հարցը լուծել իր զրոյական կետից ու եթե պատերազմ, ապա նոր տարածքներ գրավելու հաշվին։

Բոլորն այսօր մատի փաթաթան են սարքել բանակի սնունդը։ Գիտե՞ք ինչ են ասում որդեկորույս մայերերը՝ իմ որդին թող շան միս ուտեր, բայց կողքիս լիներ։

Ասում են՝ թե թոշակներն ու աշխատավարձերը բարձրացրել է․․․ ներեցեք՝ 2-5 հազար դրամո՞վ․․․ Դուք ծիծաղելի ու խղճուկ եք, երբ ասում եք թե բյուջեյում փող չկա՝ 30 տարի թալանել են։ Նախ՝ արդեն ասացի, որ այդ 30 տարվա մեջ նաև կառուցել են, իսկ հետո՝ ներեցեք, բայց ինչպե՞ս է ստացվում, որ կառավարության ու ազգային ժողովի աշխատակիցների բարձր աշխատավարձերը էլ ավելի բարձրացնելու և պարգևավճարների համար փող կա, իսկ ժողովրդի համար՝ ոչ․․․ ստացվում է՝ 2,5 տարում ավելի շատ են թալանել․․․ 

Եվ ի վերջո, այսօրվա ամենացավոտ հարցը․ դուք վստա՞հ եք, որ վաղը թուրքը չի մտնելու ասենք Երևան, կամ ցանկացած համայնք՝ Հայաստանի ցանկացած մասում։

Ասում է՝ պետք է պայմանները ընդունելի լինեն Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի համար։ Լո՞ւրջ․․․ Այդ ինչպե՞ս է ստացվել, որ մինչև հիմա միայն թուրքն է գոհ ու երջանիկ այդ պայմաններից։ Արցախի գրեթե 95 %-ը թուրի ձեռքին է։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվել, որ ամեն գիշեր ու առավոտ նոր տարածքի հանձնման մասին ենք լսում։

Թուրքը արդեն Հայաստանի սահամանից է անցնում․․․ մինչդեռ հայերի համար մինչ օրս նույնիսկ լուծված չեն գերիների ու անհետ կորածների հարցերը։

Ի վրջո, «թափանցիկ ու ժողովրդական վարչապետը» չի ասում, թե մինչև ուր են գալու թուրքերը։ Փոխարենը հող է նախապատրաստում, թե՝ Թոուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները չպեքտ է վատացնել։

Ո՞նց եք պատկերացնում, որ գան դուռը թակեն՝ սուս ու փուս դուրս գա՞նք տնից, ասենք՝ խնդրեմ, համցե՞ք․․․։ Սա՞ էր բանակցությունների իր զրոյական կետը՝ հօգուտ թուրքերի՞․․․

Բայց միևնույնն է՝ էլի շատերը ասում են, թե՝ չէ՛, Նիկոլի հրաժարականը պետք չի պահանջել․․․ լա՛վ, դուք իրոք չեք տեսնո՞ւմ, որ այս մարդն այլևս անելիք չունի։ Մնա որ ի՞նչ անի, մնացած խոստացած տարածքներն էլ տա՞ ու մեզ թողնի անհայրենի՞ք կամ թուրքին գերի՞․․․ 

Ո՛չ, ես չեմ ուզում, որ թուրքի հետ պայմանավորվածը ինձ անակնկալի բերի։ 

Ու գիտե՞ք, թե ինչու պետք է Նիկոլը հրաժարական տա, որովհետև մինչ օրս Հայաստանը ղեկավարած և ոչ մեկը, թուրքին չի հրավիրել հայի օջախ՝ նամազ անելու, մուղամ լսելու և թեյ խմելու, դա արել է Նիկոլը, իր կնոջ՝ Աննայի հետ․․․ ու քանի դեռ թուրքն ամբողջությամբ չի մտել մեր հայրենիք, պետք է շրխկացնել դուռը թուքրի քթին ու ցույց տալ նրան, որ տանտերը փոխվել է, նա ով իրեն հրավիրել էր՝ այլևս մերժված է։

Հ․Գ․ Հիշեցնենք նաև, որ Փաշինյանը բավարարել է Ալիևի հերթական պահանջը. 2014թ.-ին Քարվաճառում ձերբակալված երկու դիվերսանտները կհանձնվեն Ադրբեջանին։

Արմինե Մկրտումյան