Կոչ եմ անում ծառայել բացառապես օրենքին և ժողովրդին, չկատարել դավաճան կառավարության ազգայնադավ հրահանգները. ոստիկանության մայոր Մանվել Հակոբյան
Ոստիկանության պահեստազորի սպա ոստիկանության մայոր Մանվել Հակոբյանը կոչով դիմել է ծառայակից ընկերներին:
«Իրավապահ համակարգի ծառայակի՛ց ընկերներ,
գիտակցելով պահի լրջությունն ու հաշվի առնելով, որ մեր պետությունը լինելիության շեմին է, և այն, որ մենք կոչված ենք սրբորեն ծառայելու պետությանը, կոչ եմ անում յուրաքանչյուրիդ, ով հավատրմության երդում է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ծառայել բացառապես օրենքին և ժողովրդին, չկատարել դավաճան կառավարության ազգայնադավ հրահանգները։
Եղե՛ք զգոն, եղե՛ք ժողովրդի կողքին, եղե՛ք մարդ, եղե՛ք արժանապատիվ քաղաքացի ու պարզապես հայ՝ պահելով պրոֆեսիոնալ ոստիկանի կոչումը, պաշտպանելով միայն մեր ժողովրդին: Հանուն անձնային շահերի եկեք չկորցնենք մեր երկիրը պատեհապաշտ արկածախնդրությունների պատճառով»,-գրել է Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում: