Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Փաշինյանը Սևանա լիճն էլ պե՞տք է հանձնի Ադրբեջանին, դրա համա՞ր երկու տարի ոչինչ չարեց Սևանի ճահճացման դեմն առնելու համար. Վահագն Վարագյան

Նիկոլ Փաշինյանը Սևանա լիճն էլ պե՞տք է հանձնի Ադրբեջանին, դրա համա՞ր երկու տարի ոչինչ չարեց Սևանի ճահճացման դեմն առնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:

«Գիտեք, չէ՞՝ Սևանը հանդիսանում է տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրի պաշարը։ Աշխարհի բնակչության 40 տոկոսն այսօր տառապում է խմելու ջրի բացակայությունից։ Եվ այդ թիվը տարեցտարի մեծանում է։ Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ 2030թ.-ին աշխարհում ունենալու ենք գրեթե 70 տոկոս խմելու ջրի խնդիր ունեցող բնակչություն։ Աշխարհում շատ պատերազմներ են ընթացել խմելու ջրի համար, կարծում եմ՝ Արցախյան պատերազմը նույնպես պետք է դասել այս շարքին։ Ավելի ճիշտ՝ նաև այս շարքին:

Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ Ալիևի կողմից Նիկոլին առաջարկված 5 միլիարդ դոլարի մեջ միայն Արցախը հանձնելը չէր: Գոնե հիմա հասկանու՞մ եք, թե ինչու՞ ճահճացող Սևանի հարցում Նիկոլ Փաշինյանի դավաճանական բանդան ոչինչ չձեռնարկեց: Ինչու՞ շարժվել, ինչու մատը մատին խփել, եթե ծախում ես և «գնորդի» համար «ապրանքի» եղած վիճակն էլ բավարար է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը թշնամուն միայն տարածք չի զիջել: Նիկոլը թշնամուն զիջել է Քարվաճառով հոսող և Արցախը սնուցող հիմնական գետերը: Իսկ Արցախը նաև ճանապարհ է Սևանա լիճ հասնելու համար։ Շատ հստակորեն կարելի է ասել, որ թուրքերն այսօր պատերազմում են ոչ միայն այդ հսկայական տարածքերը գրավելու, այլ նաև այնտեղ գտնվող բնական պաշարների համար։

Օրինակ՝ Սոթքի ոսկու հանքը շատ մեծ ոսկու պաշարներ ունի։ Պատկերացնելու համար թե ինչ ծավալների մասին է խոսքը, նշեմ, որ Սոթքի հանքավայրում 1 տոննա հանքաքարից 5-6 գրամ ոսկի է ստացվում, իսկ Ամուլսարում՝ 1 տոննայից 0.7 գրամ է ստացվելու։

Հասկանում եք չէ՞՝ Նիկոլն ինչ նվիրեց Ալիեւին ։

Հիմա արդեն Սյունիքն է վտանգված: Հասկանու՞մ եք՝ Սյունիքը, որ Մեծ Թուրանի ճանապարհ հանդիսանալուց բացի ունի հսկայական գունավոր մետաղների պաշարներ։ Սյունիքում կա նաև ուրանի ահռելի պաշարներ: Թիվը հատուկ չեմ հնչեցնում, բայց ասեմ, որ աշխարհի մասշտաբով դրանք հսկայական պաշարներ են։ Պետք է որ հասկանաք, թե ինչ ստրատեգիական նշանակության ռեսուրսների մասին է խոսքը:

Լավ, Նիկոլի դեմքով այս շարունակական զուլումը ո՞ր մեղքի համար ընկավ գլխներիս: Այս ամենը վերջ ունի՞, թե՞ Նիկոլի ձեռքով դատապարտված ենք ոչնչացման»,- գրել է Վարագյանը: