Տիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով
Հասարակություն

Դուք բոլորդ իմն եք, իսկ ես՝ ձեզանից մեկն եմ. ինձ համար ՀԱՅ լինելը վեր է բոլոր տիպի կուսակցություններից. Կարմիրբերետավորը աշխատանքից ազատման դիմում է գրել

10.12.2020, դիմումիս համաձայն ազատվեցի ոստիկանությունում ծառայությունից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Ոստիկանության կարմիրբերետավորներից Լևոն Տոնոյանը:

Նա, մասնավորապես նշել է. «Ընդամենը մի քանի օրից, դեկտեմբերի 28-ին լրանալու էր ոստիկանությունում իմ ծառայության 4-րդ տարին:

4 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում շատ փորձությունների ու դժվարությունների միջով անցա: Ինձ համար բերետավոր լինելը եւ այդ ստորաբաժանումը ներկայացնելը պատիվ է եղել:

Շնորհակալություն եմ հայտնում Երևան քաղաքի վարչության պետից դիմումս ընդունելու եւ համաձայնությունը տալու համար:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաեւ իմ ողջ նախկին եւ ներկա սպայական ու շարքային կազմից այս 4 տարվա հիշողությունների համար: Ու կապ չունի մենք ցույցի էինք, թե սովորական քաղաքային ծառայության, Հայաստանում, թե Արցախում: Մենք անգամ ամենածանր օրերին կգտնեինք պոզիտիվությունը պահելու առիթներ:

Չեմ ցանկանա ծավալվել ազատմանս դրդապատճառների վերաբերյալ:

Ուղղակի կմաղթեմ անփորձանք ծառայություն բոլոր ոստիկաններին ու կապ չունի Հատուկ գումարտակից եք, թե Հրեշտակներից, ՊՊԾ-ից եք, թե ՊՊԳՎ-ից, բաժնի աշխատող եք, թե Ոստիկանության զորքերից.... դուք բոլորդ իմն եք, իսկ ես ձեզանից մեկն եմ: Շատ կկարոտեմ բոլորիդ: Հպարտ եմ, որ Ձեր կողքին եմ եղել եւ ներկայացրել եմ ոստիկանությունը այս երկար տարիները:

Իմ քաղաքացիներին ուղղակի կոչ կանեմ համբերատարությամբ զինվել ու չփորձել ոստիկանի արժանապատվությունը վիրավորել: Մենք Հայաստանի պայմանների համար շատ ցածր աշխատավարձով, բայց անձնուրացությամբ միշտ ծառայել ենք: Ու, եթե դուք կարող եք աշխատել երկու կամ ավել աշխատանքներին, ոստիկանը անգամ դրա իրավունքը չունի, ուր մնաց ժամանակը:

Եթե ձեր երեխան տեսնում է ձեզ աշխատանքի գնալուց կամ գալուց, ապա իմացեք, որ շատ ոստիկանների երեխաները անգամ դրա հնարավորությունը չունեն: Եթե դուք կարող եք ձեզ համար անվտանգ աշխատել ու գնալ տուն, ապա ոստիկանի ամեն օրը դա փորձություն է, որի միջով ստիպված, թե նա, թե նրա տանեցիներն են ամցնում:

Դե հիմա ինքներդ մտածեք, ո՞վ կարող է աշխատել այդ պայմաններում, չկորցնելով իր անձնուրացությունը և արժանապատվությունը:

Մի՛ փորձեք անգամ վիրավորել ոստիկանին: Ու ով-ով, ես լավ գիտեմ, որ հատկապես կարմիր բերետավորների 24 ժամյա ծառայության շնորհիվ է, որ շատ մարդիկ կարող են գիշերվա ամեն ժամի հանգիստ դուրս գալ քաղաք եւ պարզապես զբոսնել:

Ձեզ համբերություն եւ առողջություն իմ ոստիկան եղբայրներ ու քույրեր:

Ես ոչ մի կուսակցության կամ կազմակերպության անդամ չեմ եղել եվ երբեք չեմ էլ լինի, ինձ համար ՀԱՅ լինելը վեր է բոլոր տիպի կուսակցություններից կամ կազմակերպություններից: