Այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 622.643 քաղաքացի
Ժամը 14:00-ի դրությամբ հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է 622 հազար 643 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցվող քաղաքացիների 24,26 տոկոսը: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում տվյալները հրապարակեց Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Սեյրան Շահսուվարյանը:
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.566.730: