Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարություն է տարածել Հայաստանում անցումային կառավարություն կազմելու անհրաժեշտության վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Նախորդ հարյուրամյակի ընթացքում մեր ժողովուրդը առերեսվել է ծայրահեղ մարտահրավերների հետ: Բոլոր հանգրվաններում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը աշխատել է առաջ մղել հայ ժողովրդի շահերը և ազգի գոյապահպանությանն առնչվող հարցերում պատմականորեն կանգնած է եղել պայքարի առաջին շարքերում՝ առանց ներքաշվելու ներքին քաղաքականության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքի որեւէ համայնքում։ Ներկա ժամանակները տարբեր չեն։ Սա մեր պատմության մի նոր շրջադարձային պահ է, որը մեր ազգի առաջնորդներից, ինչպես նաեւ մեր քաղաքացիներից ու աշխարհասփյուռ աջակիցներից պահանջում է վճռականություն, խիզախություն եւ տեսլական։ Նախորդ երկու ամիսներին մենք անցել ենք ահռելի կորուսների դառնության միջով, բայց մենք պարտված ազգ չենք։ Եթե մենք ցուցաբերենք ուժ ու իմաստնություն մեր վերքերը ամոքելու համար, եթե դասեր քաղենք այս իրադարձություններից, վերակառուցենք մեր ցնցված Հայրենիքը ու առաջ անցնենք` մենք կկարողանանք ապահովել մեր նվիրական տեղը պատմության եւ քաղաքակրթության մեջ։ Մենք երիցս գիտակցում ենք, որ եթե չկասեցվեն արցախյան աղետի հետցնցումները՝ դրանք կարող են խարխլել Հայկական պետականության հիմքերը եւ ավելի մեծ կորուստների առջեւ կանգնեցնել բոլորիս։ Այս վտանգները զգում եւ դրանցից երկյուղում ենք ողջ մեր գլոբալ հայ ազգով, որի միջնաբերդը պետք է լինի մեր ուժեղ ու ինքնիշխան Հայաստանը` մեր ինքնության հիմնասյունը։

Որևէ մեկ հայ, որտեղ էլ որ ապրի, չի կարող նման ընթացք թույլ տալ։ Սա ժամանակը չէ որեւէ մեկի մատնացույց անելու, ոչ էլ պատեհ պահն է որոշելու այս հանգրվանին մեզ հասցրած վիթխարի ձախողումների համար մեղավորությունը՝ ձախողումներ, որոնք տասնամյակներ ձգվող թերացումների հետեւանք են։ Մենք ճգնաժամի մեջ գտնվող ազգ ենք, որին պատուհասել է անկայուն քաղաքական իրավիճակը։ Ուստի արտակարգ քայլեր են անհրաժեշտ` թե՛ խորհդանշական, թե՛ առարկայական։ Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր կենսունակությունը եւ ամրությունն այս ճգնաժամային ժամանակներում։

Վիթխարի կարևորություն ունի մեր ժողովրդի միասնականության ապահովումը։ Մենք չենք կարող թույլ տալ նոր առճակատումներ կամ բռնություն։ Մենք հավատացած ենք, որ ներկա եւ նախկին վարչակազմերի հետ չկապակցված անկախ մի մարմին պետք է առաջնորդություն ստանձնի իբրեւ անցումային կառավարություն։ Այն պետք է բաղկացած լինի իրենց փորձագիտությամբ եւ ձիրքերով աչքի ընկած անհատներից, ովքեր կողք-կողքի կաշխատեն Հայաստանից եւ Սփյուռքից բարձր որակավորում եւ հարգանք վայելող խորհրդատուների հետ՝ առաջ տանելու երկրի զարգացման օրակարգը։ Մենք կոչ ենք անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի եւ յուրաքանչյուր հայորդու դրսեւորել բարի կամք եւ բարձր գիտակցություն և զիջել վարչապետի իր պաշտոնը՝ հնարավոր դարձնելով նման նոր ու ժամանակավոր կառավարության ձեւավորումը։ Մեր ցանկությունն է, որ ապահովվի անկախ լեգիտիմ մարմնի կողմից ժամանակավոր առաջնորդության ստանձնումը` մինչեւ արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը հնարավոր կդառնա։ Այս մարմինը, ունենալով մեզ առերեսող իրողությունների սթափ ըմբռնում եւ գնահատական, պարտավոր է աշխատել անաչառության ոգով եւ երկիրը դուրս բերել մեզ պատուհասած այս պատմական ջրբաժանից։

Ինչպես բոլոր ժողովրդավարություններում`սա պետք է լինի խաղաղ անցում՝ պահպանելով օրինավորությունը եւ սահմանադրական ընթացակարգերը եւ ապահովելով ժողովրդավարության ամենաբարձր չափանիշերը ու քաղաքացու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը։ Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին աջակցել այս անցումային կառավարությանը։ Այս գործընթացում պետք է ներառվի նաեւ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որի առաջնորդությունը մեր ժողովրդի համար միշտ եղել է հույսի փարոս անցյալ ավելի քան 1700 տարիների մարտահրավերներով լի պատմության ընթացքում։

Իբրեւ 1906 թվականին իր հիմնադրումից ի վեր բոլոր դժվարին ժամանակներում մեր ժողովրդին ուղեկից մի կազմակերպություն, որը կանգնած է եղել մեր ազգի կողքին թե՛ Օսմանյան, թե՛ խորհրդային կառավարման տարիներին, ինչպես նաեւ անկախության շրջանին, մենք այսու վերահաստատում ենք Հայաստանի պայծառ ապագան ապահովելու, բզկտված մեր Արցախը վերակառուցելու մեր խոստումը, ինչպես նաեւ վերահաստատում ենք մեր առաքելությունը հոգալու մեր ժողովրդի հումանիտար ու սոցիալական կարիքները Հայաստանում եւ ողջ աշխարհում։ Առաջիկա շաբաթներին մեր աշխարհասփյուռ համայնքի առաջնորդներին ժողովելու ենք, որպեսզի միասնականորեն մշակենք պատերազմի հետեւանքները հաղթահարելու ռազմավարություններ եւ արագորեն վերադառնանք պետականաշինության ու զարգացման մեր ճանապարհին։

Մենք աղոթում ենք մեր ազգի իմաստնության, մեր վերքերի շուտափույթ ամոքման ու այս քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար։ Մենք նաեւ խոնարհվում ենք մարտի դաշտում անմահացած հերոսների հիշատակի առջեւ, ու շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին։ Նրանց խիզախությունն ու զոհողությունը անջնջելի հետք են թողել մեր սրտերում եւ դա ուղեկցելու է մեզ ողջ կյանքում։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի բոլոր համայնքներում բնակվող յուրաքանչյուր հայի մնալ հանձնառու, ուժեղ եւ միասնական, որպեսզի դիմագրավենք այս դժվարին ժամանակներին եւ միասին կառուցենք ավելի լավ ապագա։

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա»: