Բաքուն պետք է զգուշանա Անկարայից. Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան
Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Պակաինը Բաքվին խորհուրդ է տվել զգուշանալ Անկարայից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի քննադատությունից հետո: Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
«Էրդողանը, բանաստեղծությունը կարդալով, ցույց է տվել պատմության, աշխարհագրության չիմացությունը, ստեղծագործության իմաստն ու տարածաշրջանի իրավիճակը չհասկանալը։ Նա բարձրացրել է Իրանից ադրբեջանական շրջանների անջատման սուր հարցը, ինչպես նաև կասկածի տակ է դրել Ադրբեջանի Հանրապետության անկախությունը։ Իր բարեկամությամբ Անկարան արջի ծառայություն է մատուցում Բաքվին։ Բաքուն պետք է զգուշանա Անկարայից»,- Twitter-ում գրել է նախկին դեսպանը: