Թե բա` բոլորից հայրենասեր է... խարանը մնաց հավերժ. Բելլա Լալայանը` հեռախոսազրուցի ձայնագրության մասին
Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցի ձայնագրության, որտեղ վերջինս խոստովանում է, որ Փաշինյանը մարդ չի ուղարկում`Շուշին պաշտպանելու։
«Ձայնագրությունը տարածելու իմաստը ո՞րն է կամ, բացի Ստեփանակերտից` մնացած բնակավայրերը թորքի մտնելը նորմա՞լ էր...
Արայիկ Հարությունյան/ Arayik Harutyunyan էդ էն նույն նիկոլն է, որի ցանկացած քայլը ողջունել ես!
դե, նորից չպատմեմ մեր վեճերի մասին, որ ես ասում էի` շիզոֆրենիկ, ազգադավ, անաղուհաց, ալկաշ, սրբապիղծ, և վերջապես Արցախն իր ուղնուծուծով ատող տականք է...
դու ինքնամոռաց հակադարձում էիր, թե բա` բոլորից հայրենասեր է, Արցախի համար ուշքը գնում է )))
ինչքան ապրեմ` դրա մասին հիշեցնելու եմ քեզ! որոհետև, քեզ սթափության բերելու փորձերս` Արցախս փրկելու ջանք էր` վերահաս վտանգի կանխազգացողությամբ ...
համ էլ, ձայագրություն-, վիդեո~միդեո էական չի...
փաստը մեկն է և դրանից խուսափել չի ստացվելու.
խարանը մնաց հավերժ...»: