Սայաթ-Նովա փողոցում վիճակը լարվեց. ոստիկանները բերման ենթարկեցին Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)
Սայաթ Նովա փողոցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքուկ սկսվեց:
Ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին, այդ թվում բերման ենթարկեցին ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին: Վերջին դիմադրում էր և վանկարկում. «Նիկոլ դավաճան»: