Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Քաղաքականություն

Եռացող կաթսայում՝ պատերազմի շեմին ու անդունդի եզրին, Փաշինյանն առաջարկում է «թիթեռ նկարել»

Երեկ Բաքվում հաղթական շքերթ էր. ցուցադրվեց ոչ միայն ռազմական տեխնիկա, զինուժ, այլև ողջ աշխարհի ուղիղ աչքերի առաջ ոտնակոխ եղավ հայի պատիվը, ինքնասիրությունը: Պղծվեց տղերքի թափված արյունը: 10 միլիոն հայ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո, այս էլ որերորդ անգամ իրեն ջախջախված զգաց:

Երբեմնի կուչ եկած Բաքուն այս անգամ խոսեց հաղթողի դիրքերից՝ Զանգեզուրի, Սևանի ու Երևանի ախորժակի մասին հայտարարելով: Ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում և, մեծ հաշվով, Բաքուն տեղ ունի այսպես լկտիանալու: Բաքվի առաջ ծնկի եկած Հայաստանի իշխանությունն այս լկտիությանը պատասխանելու էստաֆետը հանձնեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովային, քանի որ երկրի ղեկը իր ձեռքը վերցրած Փաշինյանը ասելի՝ չուներ, ի՞նչ ասեր․․․ ինքն էր այդ ստորագրության հեղինակը։ Եվ միայն ժամեր անց, Փաշինյանի խոսնակը ոչինչ չասող տեքստով, շատ, թե քիչ Փաշինյանի դեմքը սեփական ժողովրդի մոտ պահելու համար՝ իբր «դատապարտեց» Ալիևի ու էրդողանի հայտարարությունները․․․

Իսկ ի՞նչ ունենք այս օրերին Երևանում. ունենք երկիր, որը շարունակում է ղեկավարել մեկը, ով հանձնել է Արցախի՝ բանակցությունների առարկա 7 շրջանները, հանձնել է Շուշին ամբողջությամբ, Հադրութը, Մարտակերտի, Ասկերանի ու Մարտունու շրջանների բավականին մեծ հատվածներ, հանձնել է տարածքներ Սյունիքից և ճանապարհ՝ Նախիջևանն Ադրբեջանին կապող և գրեթե ոչինչ չի ստացել փոխարենը:

Եվ սույն կապիտուլյանտը, ոչ միայն դեռ Հայաստանում է, այլև շարունակում է ոստիկանական եռաշերտ պաշտպանությամբ ու թիկնապահի՝ ժողովրդի վրա զենք ուղղելու գնով մնալ աթոռին ու հոխորտալ, թե՝ իր հրաժարականը պահանջում են նրանք, ովքեր 2018-ին էլ են պահանջել:

Ասել կուզի, թե ով իրեն միամտաբար ընտրել էր, այսօր էլ կընտրի՝ ընտրազանգվածը պահպանել է: Ասել կուզի, որ Հայաստանում պոտենցյալ 884 864 մարդ Արցախ հանձնող էր: 884 864 մարդ ծնկաչոք է եղել Ալիևի առաջ: Ասել կուզի՝ թքել է 884 864-ից՝ իրենից հիասթափվածների վրա ու կարծում է, թե կարող է թքել այդքանի արժանապատվության վրա:

Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյումը հագին 2,5 տարին պահող Փաշինյանն ամեն գնով ջանում է երկիրը տանել արտահերթ ընտրությունների: Քանի դեռ ինքն է ղեկին, իսկ շրջապատում «տասովշիկ» հայկ-սարգսյաններ են, ԿԸՀ նախագահն էլ հավատափոխ եղած, գերագույն գլխավոր թվանկարիչ Տիգրան Մուկուչյանն է:

Ի դեպ, Մուկուչյանի մասին: 2018-ից քաղաքապետերից մինչև «ժեկ»-ի պետեր հրաժարականի դիմում գրել տվեց այս իշխանությունը՝ ով իր սրտով չէր, բայց Մուկուչյանին, ում հասցեին ինչ ասես ասել էր տարիներով, հանգիստ թողեց: Հենց այս օրվա դիմաց:

Հոխորտում է, թե ընդդիմությունը երկիրը ցանկանում է տանել անիշխանության: Իսկ ինչո՞ւ 2018-ին նույն Նիկոլ Փաշինյանը երկիրը տարավ անիշխանության, չպահանջեց արտահերթ ընտրություններ, այլ պնդեց վարչապետ դառնալ, երբ համեմատաբար խաղաղ ժամանակներ էին, պատերազմ չէր, համավարակ չէր, տնտեսությունն էլ համեմատաբար կայուն էր: Զուտ որովհետև այն ժամանակ ի՛նքն էր դառնալու վարչապետ: Միա՛յն:

Փաշինյանի և իր թիմի մոտ երիցս չկա այն գիտակցումը, որ պատերազմում պարտված երկիրը, որը կորցրել է 5000-ին մոտ զինծառայող, ունի հարյուրից ավելի գերիներ, բազմաթիվ ծնողներ երազում են անգամ իրենց որդու դին գերեզման հասցնելու մասին, անթիվ-անհամար վիրավորներ, զինտեխնիկայի ահռելի կորուստներ, փլուզված տնտեսություն, արժեզրկված դրամ, օրական տասնյակ մահեր կորոնավիրուսից, և դա դեռ միայն երկրի ներսում:

Իսկ հարևան երկրները պատրաստվում են նոր՝ ավելի մասշտաբային պատերազմի, տարածաշրջանը շարունակում է մնալ եռացող կաթսա: Մի կողմից Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներն են, զինտեխնիկայի կենտրոնացումը Հայաստանի սահմանին մոտ, մի կողմից Ալիևն է՝ Երևանի մասին տեսլականով, մյուս կողմում՝ իր սահմաններին ահաբեկիչներին չհանդուրժող Իրանն է և Թուրքիային զսպել փորձող Ռուսաստանը: Չպայթած ականներ են ամբողջ տարածաշրջանում, և ամեն վայրկյանը կարող է կենսական նշանակություն ունենալ մեզ համար: Որպես ազգ, պետություն ունենալ-չունենալու: Եվ աշխարհաքաղաքական ռազմադաշտ մտնելը նիկոլփաշիններով երաշխավորված պարտություն է: Արցախի հանձնումն ու Ալիևի ցինիկ ծաղրը վկա:

Այդ ընթացքում Հայաստանի վարչապետը «լապշա» է կախում ժողովրդի ականջներից, թե՝ վայ, աման, ընտրակեղծիքներ կարող է լինեն, կգողանան ձեզնից, կթալանեն ձեզ:
Ժողովրդից, ազգից, պետությունից ամենամեծ գողությունն արել է այս իշխանությունը. խլել է ամենաթանկը՝ զինծառայողների կյանքը և նաև այն զինծառայողների կյանքը, ովքեր 30 տարի կռվել ու զոհվել էին հանուն Արցախի: Գողացել է Արցախը: Ու խոստացել է գողանալ ու թուրքին հանձնել մեր հաղթաթուղթը դարձած ճանապարհը, որը կկապի Նախիջևանն Ադրբեջանին:

Եռացող կաթսայում, անդունդի եզրին կանգնած՝ իշխանությունն առաջարկում է շարունակել «թիթեռ նկարել», այնպես, ինչպես նկարել է 2,5 տարում:

NEWSPRESS.am