Տիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով
Հասարակություն

ԵՊՀ կոչը ՀՀ իշխանություններին՝ կրթության և գիտության ոլորտի զարգացմանը միտված քաղաքականություն որդեգրելու վերաբերյալ

ԵՊՀ-ն կոչ է ուղղել ՀՀ իշխանություններին՝ կրթության և գիտության ոլորտի զարգացմանը միտված քաղաքականություն որդեգրելու վերաբերյալ:

Կոչում ասվում է.

«Տասնամյակներ շարունակ գիտության և գիտատեխնիկական կրթության նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունն ըստ էության չի ընկալվել գիտական համայնքի եւ հասարակության կողմից։ Այդ քաղաքականությունն արտահայտվել է անորոշ կարգավորումներով եւ ոչինչ չասող ձեւակերպումներով։

Գիտության զարգացման վրա վատ են անդրադառնում նաեւ հանրակրթության, միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթության նկատմամբ առկա հատվածական և իրավիճակային լուծումները։ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանում կրթության և գիտության ապագային միտված քաղաքականության բացակայությունը նպաստեց տնտեսական, սոցիալական, ռազմարդյունաբերական, ինչպես նաեւ այլ ոլորտներում ճգնաժամի խորացմանը։

Գիտության ոլորտում պետական սխալ քաղաքականության ազդակներից էր վերջին տարիներին առկա, իսկ ընթացիկ տարում նաեւ հեռակա ասպիրանտների համար նախատեսված տեղերի նվազեցումը։ Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր իշխանություններն այդպես էլ չձեւակերպեցին գիտության տեղն ու դերը մեր հասարակությունում, գիտությունը գերակայություն կամ գիտատար տնտեսություն հայտարարելուց բացի այլ որեւէ հստակ քայլ չարվեց։ Կան գիտության կազմակերպման բազմաթիվ կիրառվող, հին ու նոր մոդելներ, որոնք, ցավոք, մնացին որպես այլ երկրներում հաջողված նախադեպեր։ Ընթացիկ տարիներին սկզբունքային մի շարք հարցեր այդպես էլ չստացան իրենց պատասխանը։

Չհստակեցվեց այն խնդիրների շրջանակը, որոնք պետք է իրենց լուծումը ստանան, թե գիտության որ ճյուղերն ի՞նչ առաջնահերթություն ունեն։

Չհստակեցվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղն ու դերը ներկա իրականությունում։ Գիտությունների ազգային ակադեմիայում կան երեք տասնյակ ինստիտուտներ, որոնք արդյունքում մնացին երկակի ենթակայության կարգավիճակում՝ իրականացնելով կրկնակի վարչարարություն ԳՊԿ-ի եւ ԳԱԱ-ի համար։

Նույնիսկ երկաստիճան գիտական համակարգից մեկ աստիճանի անցումը մնաց վիճաբանության առարկա (չհստակեցվեց՝ պետք է, թե ոչ)։

Քանակական չափորոշիչները շարունակում են գերիշխել նաեւ գիտական կոչումներ շնորհելիս։

Բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքը շուրջ վեց տարի է շրջանառվում է ՀՀ տարբեր գերատեսչություններով, եւ այնուհանդերձ ունի բազմաթիվ վիճելի եւ վտանգավոր դրույթներ։

Մտահոգ լինելով գիտակրթական համակարգի ապագայով, գնահատելով Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած ռազմական, տնտեսական եւ ֆինանսական այսօրվա հրատապ խնդիրները, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ գիտությունը զարգանում է գիտական խմբերում, իսկ խմբերն արդյունավետ աշխատում են ասպիրանտների առկայության դեպքում` գտնում ենք, որ ասպիրանտական տեղերի թվի կրճատումն անթույլատրելի է եւ վնասակար: Նույնիսկ եղած գիտական ժառանգության պահպանման եւ այն սերունդներին փոխանցման խնդիրը արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է համապատասխան թվով երիտասարդ կադրերի շարունակական ներգրավում։ Նշենք նաեւ, որ ասպիրանտական կրթությունը բուհական համակարգը որակյալ կադրերով համալրելու միակ անփոխարինելի ճանապարհն է։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներքոստորագրյալներս պահանջում ենք.

Ամբողջապես վերանայել գիտության հանդեպ քաղաքականությունը` ներառելով նոր մոտեցումներ ֆինանսավորման, գիտական առաջնահերթություններ սահմանելու եւ սահմանված առաջնահերթությունները կյանքի կոչելու հարցերում:

Առաջնահերթություն տալ գիտական կադրերի պատրաստմանը․ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտը կաթվածահար վիճակի չհասցնելու համար՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից վերանայել 2020թ.-ի համար ասպիրանտական տեղերի հատկացման վերաբերյալ սխալ որոշումը։

Վերանայել ասպիրանտական կրթության նկատմամբ քաղաքականությունը՝ ֆինանսավորելով բոլոր ասպիրանտներին դրամաշնորհային համակարգի կամ այլ մեխանիզմների միջոցներով։

Ավարտին հասցնել բարձրագույն կրթության եւ գիտության օրենքի դրույթների վերաբերյալ քննարկումները՝ հաշվի առնելով բոլոր շահակիցների մտահոգությունները։

Կոչ ենք անում ՀՀ ներկա եւ ապագա բոլոր իշխանություններին Հայաստանի Հանրապետության հասարակական եւ սոցիալական ոլորտների զարգացումը, մրցակցային տնտեսության կառուցումը ապահովելու համար պատշաճ ուշադրություն դարձնել կրթության՝ տարրականից մինչեւ դոկտորանտուրա, եւ գիտության հիմնախնդիրներին՝ հատվածական վերաբերմունքը փոխարինելով ամբողջական համակարգված քաղաքականությամբ։

Գեւորգյան Գեղամ Գրիգորի- Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ասրիյան Էլինա Վյաչեսլավի- Հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Բարխուդարյան Ռաֆայել Հրայրի- Ճշգրիտ եւ բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

Իսրայելյան Արթուր Հրաչիկի- Միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հովսեփյան Լեւոն Սահակի- Գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Անուշավան եպս. Ժամկոչյան-Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ավագյան Արծրուն Աբգարի-Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Բալայան Պավել Բորիսի-Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Բաղդասարյան Ալեքսան Ստեփանի-Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

Բարսեղյան Գեւորգ Ռուդիկի-Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գրիգորյան Մարատ Արիսի-Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գեւորգյան Էմիլ Սոսի-Կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հակոբյան Յուրի Ռուբենի-Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Հակոբյան Ռաֆիկ Սերգեյի-Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ղազինյան Գագիկ Սերգեյի-Իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ղոչիկյան Տարիել Վլադիմիրի-Քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մարտիրոսյան Նաղաշ Նարինբեկի-Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Մելքոնյան Ռուբեն Հովհաննեսի-Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մինասյան Էդիկ Գարեգինի-Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մկրտիչյան Արթուր Երվանդի-Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ներկարարյան Խաչատուր Վլադիմիրի-Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Պետրոսյան Գեղամ Հարությունի-Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սահակյան Արթուր Արտուշի-Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սարգսյան Հայկ Լեւոնի-Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Սաղյան Աշոտ Սերոբի-Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հարությունյան Նազիկ Կարապետի-Մանկավարժության եւ կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Շուքուրյան Սամվել Կիմի-Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր