Չեմ կարծում, որ իդեալական ընտրություն լինի. Արմեն Ռուստամյան
Չեմ կարծում, որ իդեալական ընտրություն լինի, եթե կեղծիքները լինեն, ժամանակին պետք է ահազանգել: Ընտրական տեղամասում քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«ID-ի քարտերը մի քիչ մեզ էլ էր անհանգստանում, և հնարավոր է, որ կեղծիքները կանեն… Մենք հենվելու ենք մեր հանձնաժողովի անդամների տեղեկությունների հիման վրա»,- ասաց Ռուսատմյանը:
Ռուստամյանն ասաց, որ ինքը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որը վաղուց են երազել և կատարված սխալներն ուղղելու համար է քվեարկել: «Հանուն նրա, որ իշխող կուսակցությունը և պետությունը չնույնանան այլևս, վերանա օտարումը իշխանության և ժողովրդի և սկսեն լուրջ բարեփոխումների ընթացքը»,-ասաց նա: