Արման Սաղաթելյանը և Նարեկ Մալյանը Հանրապետության հրապարակում մոտոերթ իրականացնելիս բերման ենթարկվեցին
Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը և «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը Հանրապետության հրապարակում մոտոերթ իրականացնելիս բերման ենթարկվեցին։
Նշենք, որ այս պահին Հանրապետության հրապարակում քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։